3 քայլ՝ ավելի հեշտ հաղորդակցվելու համար

Ճիշտ հաղորդակցվելն օգնում է պահպանել լավ հարաբերություններ, խուսափել կոնֆլիկտներից և մեծացնում է ուզածը ստանալու հավանականությունը։ Եկեք տեսնենք, թե որոնք են այն կետերը, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

 

Եղեք ակտիվ ունկնդիր

 

Լավ ունկնդիրները հարցեր են տալիս, հարգում են ուրիշի չհամաձայնելու իրավունքը և գիտեն, թե երբ օգնություն առաջարկեն։ Ահա մի քանի խորհուրդ՝

Mother and son at table
  • Թողեք մյուսները խոսեն։ Եթե ինչ-որ մեկը խոսում է ձեզ հետ որևէ բարդ կամ կարևոր բանի մասին, մի ընդհատեք նրան` ձեր մասին պատմելով, անգամ եթե դա շատ կարևոր է։ Թողեք, որ նա վերջացնի, ապա նոր օգնեք նրան։
  • Մի դատեք ուրիշներին։ Եթե ինչ-որ մեկը որևէ խնդրով ձեզ է դիմում, օգնություն առաջարկեք, այլ ոչ թե քննադատեք։
  • Ընդունեք, որ նա կարող է չհամաձայնել ձեզ հետ։ Եթե ինչ-որ մեկը դիմում է ձեզ որևէ խնդրով, ապա մի սպասեք, որ նա կանի այն, ինչ դուք էիք ասել։ Թողեք, որ նա ընտրի իր ճանապարհը։
  • Տվեք բաց հարցեր։ «Այո/ոչ» հարցեր տալու փոխարեն թույլ տվեք, որ զրուցակիցը քննարկումը տանի իր ուզած ուղղությամբ։ Օրինակ՝ «կարո՞ղ ես պատմել...»։
  • Ցույց տվեք, որ լսում եք նրան։ Տվեք հարցեր իր պատմածից, նա ձեզ ավելի շատ կվստահի, երբ տեսնի, որ իսկապես լսում եք իրեն։

 

Եղեք հաստատական հաղորդակից

 

Գոյություն ունի հաղորդակցման երեք եղանակ՝

  • Ագրեսիվ հաղորդակցություն, որի դեպքում զրույցը թշնամական տոն ունի և շփոթեցնում է մյուսներին։
  • Պասսիվ հաղորդակցություն, որի դեպքում դուք չեք արտահայտում ձեր մտքերը, զգացմունքներն ու ցանկությունները։ Այս ձևը կարող է ստիպել ձեզ զգալ, որ մարդիկ ձեզ չեն հարգում։
  • Հաստատական հաղորդակցություն, երբ դուք պարզ արտահայտում եք այն, ինչ մտածում ու զգում եք՝ առանց պնդելու, որ ձեր ասածով եք անելու.

 

Հաստատական լինելու դեպքում դուք կարող եք՝

  • Արտահայտել ձեր մտքերը, զգացմունքներն ու ցանկությունները
  • Մարդկանց տալ խելամիտ հարցեր, բայց հարգել նրանց «ոչ» ասելու իրավունքը
  • Պաշտպանել ձեր իրավունքները
  • «Ոչ» ասել ուրիշների հարցերին` առանց մեղավոր զգալու

 

Ուշադիր եղեք ձեր ժեստերին

 

Ձեր խոսելու ձևը՝ ներառյալ ձայնի բարձրությունն ու տոնը, ժեստերը և դեմքի արտահայտությունը, կարևոր դեր ունեն շփման մեջ։ Ահա թե ինչպիսին պետք է լինի մեր մարմինը հաղորդակցման ընթացքում։

  • Հանգիստ ու հարմարավետ
  • Բաց դիրքով (ոչ խաչված ձեռքեր)
  • Թեքված դեպի զրուցակիցը, բայց ոչ շատ
  • Աչքերի կոնտակտ, բայց ոչ շատ ուշադիր նայվածք
  • Զրուցակցին դեմ առ դեմ կանգնած

 

Դե ինչ, կարծում ենք` այս կետերը կօգնեն ձեզ լինել ավելի վստահ ու լավ զրուցակից, պարզապես պետք է աշխատեք ձեզ վրա։

31.05.2019

Կենսակերպ