18 նշան, որ դուք ունեք բարձր էմոցիոնալ ինտելեկտ

Էմոցիոնալ ինտելեկտը մի «բան» է, որը յուրաքանչյուրին դարձնում է անշոշափելի։ Այն ազդում է մեր վարքագծի, բարդույթների և դրական արդյունքների հասնելու համար կայացվող որոշումների վրա։ Այն նաև օգնում է հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի լավը դառնալ, նույնիսկ կան EQ թեստեր, սակայն դրանք հիմնականում վճարովի են։ Իսկ հիմա եկեք պարզենք, թե որոնք են բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունենալու նշանները։

Դուք ունեք մեծ էմոցիոնալ բառապաշար

 

Դուք կարողանում եք ճիշտ բառերով նկարագրել ձեր զգացածն ու ապրումները։

 

Դուք հետաքրքրվում եք մարդկանցով

 

Կապ չունի՝ դուք ինտրովերտ եք, թե էքստրովերտ, դուք հետաքրքրվում եք ձեր շրջապատի մարդկանցով։ Դա կարեկցանքի նշան է, եթե հոգ եք տանում այլոց մասին, դուք ունեք բարձր էմոցիոնալ ինտելեկտ։

 

Դուք հեշտ եք հարմարվում

 

Մեկ այլ նշան է փոփոխություններին հեշտ հարմարվելը և ճկուն լինելը։

 

Դուք գիտեք ձեր ուժեղ ու թույլ կողմերը

 

Նման մարդիկ գիտեն, թե ինչն է իրենց համար լավ և ինչն է վատ։ Նրանք գիտեն, թե ինչը կարող է թուլացնել իրենց և թե որտեղ են նրանք անկոտրուն։

 

Կարողանում եք հասկանալ ուրիշների բնավորությունը

 

Նշաններից մեկն է կարողանալ կարդալ ուրիշներին, հասկանալ՝ ինչ են նրանք զգում ու մտածում, ինչ բնավորություն ունեն։

 

Ձեզ դժվար է նեղացնել

 

Եթե դուք հստակ գիտեք, թե ով եք դուք, ինքնավստահ եք և ոչ սահմափակ մտածողության տեր, ապա դուք չեք նեղանում անիմաստ կատակներից։ Դուք կարողանում եք չնեղանալ ձեր հասցեին հնչող հումորներից և ինքներդ էլ զվարճանում եք՝ տարբերելով հումորը նսեմացումից։

 

Դուք գիտեք՝ ինչպես ասել «ոչ»

 

Դուք կարողանում եք կառավարել ինքներդ ձեզ և խուսափել իմպուլսիվ գործողություններից։ Եթե դժվարությամբ եք մերժում մարդկանց, ավելի հակված եք սթրեսների ու դեպրեսիայի։ Կարողացեք հստակ կառավարել ձեզ՝ ասելով «ոչ» այնտեղ, որտեղ որ ցանկանում եք այդպես ասել։

 

Դուք բաց եք թողնում սխալները

 

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդիկ հեռու են պահում իրենց սեփական սխալներից, սակայն չեն մոռանում դրանք։ Նրանք կարողանում են դասեր քաղել նրանցից և առաջ գնալ դեպի գալիք հաջողություններ։

 

Դուք տալիս եք և ոչինչ չեք ակնկալում

 

Բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ սիրում են կապեր հաստատել և տալ ինչ-որ բան առանց ակնկալիքի։ Օրինակ՝ նրանք մեկ անգամ քննարկում են որևէ գիրք, իսկ հաջորդ անգամ անակնկալ կերպով նվիրում այդ գիրքը զրուցակցին։

 

Դուք քեն չեք պահում

 

Դուք բաց եք թողնում բացասական էմոցիաները և մոռանում կատարվածը՝ առանց ոխ պահելու։ Նման դեպքում դուք կազատվեք սթրեսից, որն իր հերթին հանգեցնում է այլ առողջական խնդիրների։

 

Դուք չեզոքացնում եք թունավոր մարդկանց

 

Դժվար մարդկանց հետ շփվելը հոգնեցուցիչ և հիասթափեցնող է։ Բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ կարողանում են կառավարել իրենց և խուսափել քաոսից։ Նրանք հաշվի են առնում նաև դիմացինի կարծիքը և պատրաստ են ընդհանուր հայտարարի գալ։

 

Դուք չեք փնտրում կատարելություն

 

Նման մարդիկ կատարելությունը թիրախ չեն դարձնում, քանի որ գիտեն, որ այն գոյություն չունի։ Նման կերպ նրանք իրենց անհաջողակ չեն զգում և չեն տխրում նրա համար, ինչն այնքան էլ լավ չստացվեց։

 

Դուք գնահատում եք այն, ինչ ունեք

 

Շնորհակալ լինելը բարձրացնում է տրամադրությունը և նվազեցնում սթրեսի կորտիզոլ հորմոնը 23 տոկոսով։

 

Դուք անջատվում եք

 

Բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ հաճախ են անջատվում ամեն ինչից, քանի որ մշտապես հասանելի լինելը սթրեսների ու անհանգստության պատճառ է։

 

Դուք սահմանափակում եք կոֆեինի ընդունումը

 

Կաֆեինն ադրենալինի աղբյուր է, որի չափազանց մեծ քանակությունը հանգեցնում են բռնկունության։

 

Դուք քնում եք բավարար չափով

 

Քունը շատ կարևոր է նյարդային համակարգի համար, այն օգնում է թուլանալ, բարելավել ինքնակառավարումը, հիշողությունն ու կենտրոնացումը։

 

Դուք դադարում եք ինքներդ ձեզ բացասական բաներ մտածել

 

Երբ անընդհատ վատ մտքեր ու կասկածներ եք ունենում ապագայի մասին, ձեր ուղեղն ընկալում է տագնապներ ու սպառնալիքներ։ Կարողացեք տարբերել մտքերն ու հստակ փաստերը։

 

Դուք թույլ չեք տալիս սահմանափակել ձեր ուրախությունը

 

Եթե ձեր ուրախությունը կախված է ուրիշների կարծիքից, դուք այլևս ձեր ուրախության միակ տերը չեք։ Կարևոր չէ, թե ով ինչ է ասում կամ մտածում, կարևորը ձեր երջանկությունն է։

12.06.2019

Կենսակերպ