10 րոպեում երջանիկ զգալու 6 եղանակ

Ցանկանում եք ազատվել տխրությունից և ձեզ ավելի ուրա՞խ զգալ։ Ուրախ լինելը նաև օգտակար է առողջության համար։ Այս փոքրիկ քայլերը կօգնեն ձեզ անհամեմատ լավ ու ուրախ զգալ։

 

Ժամանակ անցկացրեք բնության գրկում

 

Վայելեք մաքուր օդը, թռչունների ծլվլոցը, հաճախ եղեք բնության գրկում։

 

10 րոպե ակտիվ պարապեք

 

Ընդամենը տասը րոպե պարապելուց հետո կարտադրվի էնդորֆին հորմոն, որը կօգնի ձեզ լավ զգալ։

 

Հանդիպեք սիրելի մարդու

 

Կապ չունի այդ մարդը ձեր երկրորդ կեսն է, ծնողը, թե ընկերը։ Սիրելի մարդուն հանդիպելը օգնում է ցրվել և դրական էներգիայով լիցքավորվել։

Couple-in-the-sun

 

Հիշեք ու գրեք հաճելի հիշողությունները

 

Հիշեք ձեզ համար հաճելի ժամանակները և գրի առեք դրանք։ Ամեն անգամ կարդալով ձեզ ավելի լավ կզգաք։

 

Պլանավորեք շաբաթը

 

Պլանավորեք շաբաթը, որտեղ տեղ է հատկացված ժամանցին ու հաճելի պահերին՝ զբոսանք, ֆիլմեր, սուրճ ընկերոջ հետ և այլն։

 

Հաճախ գրկեք ու համբուրեք սիրելիին

 

Համբույրի ու գրկախառնության դրական կողմերի մասին բազմիցս խոսվել է։ ժամանակն է օգտվել նրանց առավելություններից և երջանիկ զգալ։

26.06.2019

Կենսակերպ, Խորհուրդներ