Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայական մտքերը

Գերմանացի փիլիսոփա, պոետ ու բանասեր Ֆրիդրիխ Նիցշեն ժամանակակից ամենաազդեցիկ մտածողներից է։ Եկեք ծանոթանանք նրա մտքերին։

«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է մեզ ավելի ուժեղ»։

«Երբեմն մարդիկ չեն ցանկանում լսել ճշմարտությունը, որպեսզի իրենց պատրանքները չոչնչանան»։

«Ոչ թե սիրո, այլ ընկերության պակասն է ծնում դժբախտ ամուսնություններ»։

«Նա, ով կռվում է հրեշների դեմ, պետք է հետևի, որ վերջում ինքը հրեշ չդառնա»։

«Որքան վեր ենք սավառնում, այնքան փոքր ենք երևում նրանց աչքին, որոնք չեն կարողանում թռչել»։

«Պետք է ամուր պահել սիրտը, այլապես կկորցնեք նաև գլուխը»։

«Օձը, որը չի փոխում մաշկը, սատկում է։ Նույն կերպ էլ ուղեղը չի զարգանում, երբ չենք փոխվում մեր կարծիքը»։

«Ես չեմ նեղվում, որ ստել ես ինձ, ես նեղվում եմ, որ այլևս չեմ կարող վստահել քեզ»։

«Քեզնից բացի ոչ ոք չի կարող կառուցել կյանքի հունով անցնելու կամուրջը»։

«Չկա գեղեցիկ մակերես առանց մեծ խորության»։

«Միայնակը շատ արագ է իր ձեռքը մեկնում ում էլ որ հանդիպում է»։

«Դու ունես քո ուղին, ես ունեմ իմ ուղին։ Գոյություն չունի միակ ու ճիշտ ուղի»։

«Մարդն ամենադաժան կենդանին է»։

«Սիրո մեջ միշտ կա ինչ-որ խենթություն, սակայն խենթության մեջ միշտ մի պատճառ կա»։

«Իսկական տղամարդը երկու բան է ուզում՝ վտանգ ու խաղ, այդ պատճառով ընտրում է կնոջը՝ որպես ամենավտանգավոր խաղ»։

 

22.07.2019

Կենսակերպ