Օսկար Ուայլդի ամենատպավորիչ մտքերը

Ձեզ ենք ներկայացնում ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդի հետաքրքիր մտքերը։

  • «Բոլորը կարող են լավը չլինել, բայց բոլորի մեջ էլ ինչ-որ լավ բան կա»։
  • «Երբեք միանգամից մի դատեք ինչ-որ մեկին, քանի որ յուրաքանչյուր սուրբ ունի անցյալ և յուրաքանչյուր մեղավոր ունի ապագա»։
  • «Եղիր քո դերում, մնացած դերերն արդեն զբաղված են»։
  • «Եթե մի բան պետք է արվի, ապա պետք է լավ արվի, եթե մի բան պետք է ունենալ, ապա դրա համար պետք է սպասել, եթե մի բան պետք է ձեռք բերել, ապա դրա համար պետք է պայքարել, եթե պետք է փորձ ձեռք բերել, ապա պետք է դրան ժամանակ տրամադրել»։
  • «Ապրելը հազվադեպ բան է աշխարհում, շատերը պարզապես գոյատևում են»։
  • «Կրոնը նման է նրան, որ կույրը մութ սենյակում սև կատու է փնտրում, որն այնտեղ չէ և գտնում է այն»։
  • «Գեղեցկությունը գրավում է ուշադրությունը, իսկ էությունը գրավում է սիրտը»։
  • «Միշտ եղիր մի փոքր անսպասելի»։
  • «Որոշները երջանկացնում են ուր էլ որ գնան, իսկ որոշներն էլ՝ երբ էլ որ գնան»։
  • «Երկու մարդ նայում են պատուհանից. մեկը տեսնում է ցեխը, մյուը՝ աստղերը»։
  • «Ես ունեմ ամենապարզ ճաշակը, ես միշտ բավարարվում եմ լավագույնով»։
  • «Կանայք ստեղծված են սիրվելու, այլ ոչ թե հասկացվելու համար»։
  • «Այն, ինչ մեզ դաժան փորձություն է թվում, չարիք է բարիքի մեջ»։
  • «Եսասիրությունը կյանքը քո ուզածի նման ապրելը չէ, այլ ցանկանալը, որ ուիշներն ապրեն իրենց կյանքն այնպես, ինչպես դու ես ցանկանում»։
  • «Եթե չես կարող ապացուցել, որ տղամարդը սխալ է, խուճապի մի մատնվիր, դու միշտ կարող ես անուն դնել նրան»։
  • «Փորձը պարզապես այն անունն է, որը մենք տալիս ենք մեր սխալներին»։
  • «Տաղանդդ ներդրիր աշխատանքում, իսկ հանճարդ՝ կյանքում»։
  • «Սերը կթռչի, եթե շատ թույլ պահես և կմահանա, եթե շատ ուժեղ պահես»։
  • «Երբեք մի սիրիր նրան, ով քեզ սովորականի նման է վերաբերվում»։
  • «Վատատեսն այն մարդն է, որը բողոքում է աղմուկից, երբ հնարավորությունը թակում է դուռը»։
  • «Անհեթեթություն է մարդկանց լավ ու վատի բաժանելը, մարդիկ լինում են հմայիչ և հոգնեցուցիչ»։

11.07.2019

Կենսակերպ