Օնորե դը Բալզակի խորիմաստ խորհուրդներն ու մեջբերումները

Օնորե դը Բալզակը ֆրանսիացի գրող է, որը համարվում է նաև բոլոր ժամանակների լավագույն վիպագիրներից մեկը։ Եկեք ծանոթանանք նրա մտքերին։

«Որքան շատ ես դատում, այնքան քիչ ես սիրում»։

«Միայնությունը հրաշալի է, սակայն քեզ պետք է մեկը, որին կպատմես, թե որքան հրաշալի է միայնությունը»։

«Օրենքը սարդոստայն է, որի միջով մեծ բաներն անցնում են, իսկ փոքր բաները՝ բռնվում»։

«Երբ կասկածում ես ուժերիդ, դու ուժ ես տալիս քո կասկածներին»։

«Կանայք միշտ ճիշտ են անգամ ամենամեծ ստախոսության դեպքում, քանի որ նրանց վրա միշտ ազդում է ինչ-որ բնական զգացողություն»»

«Երջանկության յուրաքանչյուր պահ պահանջում է տգիտության մեծ չափաբաժին»։

«Մոր սիրտը խոր անդունդ է, որտեղ միշտ ներում կգտնվի»։

«Հեշտ  է նստել ու նկատել, սակայն դժվար է վեր կենալ ու գործել»։

«Ամուսնությունը մշտական պայքար է մի հրեշի դեմ, որը կործանում է ամեն ինչ, և այդ հրեշը նույնությունն է»։ 

«Որքան բնական բան է կործանել այն, ինչը մեզ չի կարող պատկանել, հերքել այն, ինչը չենք հասկանում և վիրավորել այն, ինչին նախանձում ենք»։

«Կնոջ սիրտը գրավելու համար առաջին կարևոր բանը հնարավորությունն է»։

«Ուժը չի որոշվում հաճախ ու մեծ հարվածելով, այլ որոշվում է դիպուկ հարվածելով»։

«Չկա մեծ տաղանդ առանց մեծ կամքի ուժի»։

«Սիրտը գանձ է, և եթե նրա ողջ հարստությունը միանգամից դուրս թափես, դու կսնանկանաս»։

«Երբ կանայք սիրում են մեզ, նրանք ներում են մեզ ամեն ինչ, անգամ մեր հանցանքները, իսկ երբ չեն սիրում մեզ, նրանք ոչինչ չեն գնահատում, անգամ մեր արժանիքները»։

«Հաղթանակը միշտ շատ ծնողներ ունի, իսկ պարտությունը միշտ որբ է»։

«Մերկ կինն ավելի քիչ վտանգավոր է, քան այն կինը, որը շրջազգեստն այնպես է շարժում, որ ամեն ինչ ցույց տա և ծածկի միաժամանակ»։

«Ոչ մի տղամարդ դեռ չի բացահայտել կնոջը և անգամ անգամ իր սեփական կնոջն ընկերական խորհուրդ տալու եղանակը»։

«Խանդոտ տղամարդը չի կասկածում իր կնոջը, այլ կասկածում է ինքն իրեն»։

«Ուզու՞մ ես, որ նա ավելի շատ տղամարդ լինի, ուրեմն փորձիր ավելի շատ կին լինել»։

«Գայթակղությունն ունի բուժում, և դա նրան տրվելն է»։

24.07.2019

Կենսակերպ