Քրիստիանո Ռոնալդոյի ամենատպավորիչ մտքերը

Քրիստիանո Ռոնալդոն պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որը իսպանական Real Madrid թիմի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողն է։ Նա համարվում է աշխարհի և բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Եկեք ծանոթանանք նրա ոգեշնչող մտքերին։

«Քո սերն ինձ ուժ է տալիս, իսկ քո ատելությունը դարձնում է ինձ անպարտելի»։

«Երազանքները նրանք չեն, որոնք տեսնում ես քնած ժամանակ, այլ նրանք, որոնք չեն թողնում քեզ քնել»։

«Ես չեմ հանձնվի»։

«Ես պերֆեկցիոնիստ չեմ, բայց սիրում եմ զգալ, որ ամեն ինչ լավ է արված»։

«Ես երբեք չեմ թաքցրել այն փաստը, որ իմ միակ նպատակը լավագույնը լինելն է»։

«Գուցե նրանք ինձ ատում են, որովհետև ես չափից շատ լավն եմ»։

«Կարծում եմ՝ ես անցած տարվա համամեմատ բարելավվել եմ, ես միշտ փորձում եմ բարելավել խաղս ու ինքս ինձ»։

«Ինչու՞ ստել, ես չեմ պատրաստվում կեղծավոր լինել և շատերի նման ասել մտածածիս հակառակը»։

«Ես ապրում եմ մի երազում, որից չեմ ցանկանում արթնանալ»։

«Եթե կարծում ես, որ արդեն իսկ կատարյալ ես, ապա երբեք այդպիսին չես լինի»։

«Ես ստիպված չեմ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալ, ես ապացուցելու ոչինչ չունեմ»։

«Ես դեռ սովորում եմ»։

«Ես սիրում եմ պարտադրել խաղալու իմ ոճը»։

«Եթե  տաղանդ ունես և չես աշխատում դրա վրա, ապա դու ոչինչ չես հաղթի»։

«Եթե մենք չօգնենք մեր ընտանիքին, ապա ո՞վ կօգնի»։

«Երբ մրցանակներ եմ շահում, մտածում եմ հորս մասին»։

«Ես նույնպես ունեմ իմ թերությունները»։

«Երեխա ունենալը կյանքի լավագուն բանն է»։

«Ուժեղ մնա, համարձակ եղիր , շարժվիր առաջ»։

«Մենք չենք կարող ապրել՝ տարված լինելով նրանով, թե ինչ են ուրիշները մտածում մեր մասին»։

 

19.07.2019

Կենսակերպ