Քնի ռեժիմը կարգավորելու համար բավական է սահմանափակել էկրանին նայելու ժամանակը

Քնի հետ կապված խնդիրները շատացել են տեխնոլոգիաների տարածմանը զուգահեռ։

Նոր ուսումնասիրության համաձայն՝ պատանիների քնի ռեժիմը և որակը կարգավորելու համար բավական է սահմանափակել կապույտ լույս արձակող սարքերից օգտվելը։

Էնդոկրինոլոգիայի եվրոպական միության ուսումնասիրության տվյալներով՝ այն պատանիները, որոնք օրական չորս ժամից ավելի են անցկացրել էկրանների առաջ, 30 րոպե ուշ են արթնացել նրանց համեմատ, որոնք օրական մեկ ժամից քիչ են նայել էկրանին։

Էկրանների առաջ ավելի շատ ժամանակ անցկացրած մարդկանց մոտ նկատվել է թուլություն, կենտրոնացման պակաս,վատ տրամադրություն։

Մասնագետները հայտնում են, որ նվազեցնելով կապույտ լույս արձակող սարքերից օգտվելու չափը՝ պատանիները կարող են խուսափել նմանատիպ և ավելի լուրջ խնդիրներից։

 

23.05.2019

Կենսակերպ