Քիմ Քարդաշյանի մտքերն անկախ լինելու մասին

Արմատներով հայ հեռուստաաստղ, մոդել, բիզնեսվուման, նորաձևություն թելադրող Քիմ Քարդաշյանի մասին գիտեն գրեթե բոլորը։ Եկեք ծանոթանանք նրա մտքերին, որոնք մեզ կսովորեցնեն անտեսել շրջապատի կարծիքը։

«Ես հիմար կգտվեմ, եթե չօգտվեմ այն բոլոր հնարավորություններից, որոնք հանդիպում են իմ ճանապարհին»։

«Մենք միշտ չէ, որ 100 տոկոսով հպարտ ենք մեր կայացրած բոլոր որոշումներով, և դա բոլորովին նորմալ է։ Կարծում եմ՝ քանի դեռ սովորում ես քո սխալներից և այլևս դրանք չես կրկնում, դու ճիշտ ճանապարհին ես»։

«Շատ քույր ու եղբայրներ ունենալը նման է շատ հարազատ ընկերներ ունենալուն»։

«Գուցե իմ հեքիաթն այլ ավարտ ունենա, քան ես երազում էի, բայց դա նորմալ է»։

«Ես սիրում եմ, որ մարդիկ ինձ թերագնահատում, իսկ հետո հաճելիորեն զարմանում են»։

«Օրվա վերջում կարևոր է երջանիկ լինել նրա համար, ինչ կաս»։

«Հրաշալի է ունենալ կողակից, որը հասկանում է քո կյանքը և թույլ է տալիս լինել այնպիսին, ինչպիսին որ կաս»։

«Ինձ համար նիհարությունը ջինսի չափս է, այլ ոչ թե նպատակ»։

«Ես ստիպում եմ մարդկանց սովորել ուրիշների սխալներից»։

«Եթե գործադրես այդ ջանքը, ապա կստանաս այդ արդյունքը»։

«Ավելի լավ է ինձ քննադատեն լրատվամիջոցները, քան ես ապրեմ մի կյանքով, որն ինձ չի երջանկացնում»։

«Կարևոր չէ՝ կես ունես, թե ոչ, պարզապես սիրիր քեզ և եղիր ինչպիսին կաս»։

«Միշտ էլ լինելու են ծիծաղելի բամբասանքներ»։

«Եթե կարող եք խնդիրը գումարով լուծել, ապա այն խնդիր չէ»։

«Ժամանակն է ճանաչել հայոց ցեղասպանությունը»։

23.07.2019

Կենսակերպ