Քանի՞ ժամյա քուն է ինձ անհրաժեշտ

Ճիշտ չափով քնելը շատ կարևոր է մարմնին ու ուղեղին բավականաչափ էներգիա հաղորդելու համար և ոչ միայն։ Սակայն ո՞րն է այդ ճիշտ չափը։

Փորձագետները սահմանել են քնելու օպտիմալ ժամանակացույց։

  • Չափահասները պետք է քնեն յոթից ութ ժամ,
  • Քանի որ պատանիներն ու երեխաներն արագ են մեծանում, նրանց անհրաժեշտ է ամենաքիչը ինը ժամյա քուն։ Դա օգտակար է մարմնի ու ուղեղի բնականոն աճի  ու զարգացման համար,
  • Սակայն կան մարդիկ, որոնք ունեն քնելու իրենց չափը, որով էլ իրենց լավ են զգում։

 

Ինչպե՞ս իմանալ, որ բավականաչափ քնել եք։ Ահա մի քանի նշան։

 

  • Դուք քնում եք պառկելուց 20 րոպե հետո
  • Դուք երկու անգամից շատ վեր չեք կենում գիշերվա ընթացքում (որը անգամ կարող է չհիշեք)
  • Դուք օրվա ընթացքում հոգնածություն չեք զգում
  • Դուք բավականաչափ էներգիա եք ունենում օրվա ընթացքում

 

Իսկ ահա սրանք այն նշաններն են, որ դուք գիշերը լավ չեք քնել՝

 

  • Դուք արթնանալուց հետո թարմ չեք զգում
  • Դժվարությամբ եք կենտրոնանում օրվա ընթացքում
  • Հոգնած եք ձեզ զգում
  • Արագ եք մոռանում, թե ինչ են ձեզ ասել
  • Հաճախ եք մռայլվում

03.06.2019

Կենսակերպ