Փաստեր մարդու ուղեղի մասին, որոնք քչերը գիտեն

Ձեզ ենք ներկայացնում զարմանալի ու զվարճալի փաստեր մարդու ուղեղի մասին, որոնք քչերը գիտեն։ Դե ինչ, սկսեցինք։

 

  • Ուղեղի հաջող վիրահատության նշաններն առկա են դեռ Քարե դարից։
  • Չափահաս մարդու ուղեղը կշռում է մոտ 3 ֆունտ, իսկ մեկ ֆունտը 453.59237 գրամ է։
  • Ուղեղի մոտ 75 տոկոսը կազմված է ջրից։ Դա նշանակում է, որ ջրազրկվելը շատ վնասակար է ուղեղի համար։
  • Կյանքի առաջին տարում մարդու ուղեղն աճում է երեք անգամ և շարունակում է աճել մինչև 18 տարեկանը։
  • Գլխացավը պայմանավորված է ձեր ուղեղում տեղի ունեցող քիմիական ռեակցիայով, որը կապված է վզի ու գլխի մկանների ու նյարդերի հետ։
  • Մարդու ուղեղը պարունակում է մոտ հարյուր միլիարդ նեյրոն։
  • Միֆ է այն, որ մարդն իր ուղեղի միայն 10 տոկոսն է օգտագործում։ Մենք օգտագործում ենք ողջ ուղեղը, անգամ քնելիս մենք օգտագործում ենք նրա ավելի քան 10 տոկոսը։
  • Խոլեստերինը սովորելու և հիշողության բանալին է։ Այնուամենայնիվ, նրա մեծ քանակությունը տարբեր ազդեցություն է ունենում՝ կախված տարիքից և այլ գործոններից։
  • Երազները երևակայության, հոգեբանական և նյարդաբանական գործոնների համակցություն են։ Դրանք ապացուցում են, որ ձեր ուղեղն աշխատում է անգամ քնած ժամանակ։
  • Ուղեղը չի կարող ցավ զգալ։ Այն ուղարկում է ցավի ազդակները, սակայն ինքնին ցավ չի զգում։
  • Մարդու ուղեղը տարիքի հետ փոքրանում է, դա սովորաբար տեղի ունենում միջին տարիքից հետո։
  • Մումյա ստանալիս եգիպտացիները սովորաբար ուղեղը հեռացնում էին մարդու քթից։
  • Համակարգչային կամ վիդեո խաղերն օգնում են զարգացնել ճանաչողական հմտությունները։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները նշում են, թե որքան են դրանք օգնում և որ տեսակի խաղերն են օգնում։
  • Ուղեղն օգտագործում է արյան ու մարմնի թթվածնի 20 տոկոսը։
  • Երբ արյան մատակարարումը դեպի ուղեղ դադարի, 8-10 վայրկյան կպահանջվի, որ ուղեղը կորցնի գիտակցությունը։
  • Ուղեղը կարող է 5-6 րոպե դիմանալ թթվածին չստանալուց հետո։
  • Ուղեղում առկա արյունատար անոթների երկարությունը հասնում է 100,000 մղոնի։
  • Ամեն անգամ որևէ բան հիշելիս կամ նոր միտք ունենալիս դուք կապ եք ստեղծում ուղեղում։
  • Ուղեղի չափը կապ չունի խելացի լինելու հետ։ Չկա որևէ ապացույց, որ մեծ ուղեղն ավելի խելացի է, քան փոքրը։

 

05.06.2019

Կենսակերպ