Վիտամին A. օգուտներն ու աղբյուրները

Վիտամին A-ն ճարպալույծ վիտամին է, որն անհրաժեշտ է առողջ մաշկի, լավ տեսողության, ոսկորների և մարմնի այլ հյուսվածքների համար։ Այն աշխատում է որպես հակաօքսիդիչ՝ պայքարելով բջիջների վնասվածքների դեմ, ինչպես նաև ունի այլ օգտակար հատկություններ։ Այն կարևոր է բջիջների աճի ու բաժանման, սրտի, թոքերի, երիկամների և այլ կարևոր օրգանների նորմալ ձևավորման և առողջ գործելու համար։

 

Աղբյուրները

 

Վիտամին A պարունակվում է կենդանական սննդամթերքում՝ կաթ, ձու, միս, պանիր, լյարդ, ձկան յուղ և այլն։ Պրովիտամին A-ն կամ բետա-կարոտինը պարունակվում է մրգերում ու բանջարեղենում, մասնավորապես՝

 

  • Սեխ
  • Թուրինջ
  • Ծիրան
  • Գազար
  • Դդում
  • Կարտոֆիլ
  • Բրոկոլի

 

Վիտամին A-ի պակասից կարող է առաջանալ կուրություն, մաշկային խնդիրներ, փորլուծություն, աչքերի չորություն։ Իհարկե, վիտամինի պակասը շատ վատ է, բայց նրա ավելցուկը ևս շատ վտանգավոր է։ Որևէ վիտամին ընդունելիս պարտադիր պետք է խորհրդակցել բժշկի հետ։

11.06.2019

Կենսակերպ