Վիկտոր Հյուգոյի տպավորիչ մտքերը

Վիկտոր Հյուգոն հայտնի ֆրանսիացի գրող է, որի ամենահայտնի վեպերից է «Թշվառները»։ Եկեք ծանոթանանք նրա ազդեցիկ մտքերին։

«Փոխիր կարծիքդ, բայց հավատարիմ մնա սկզբունքերիդ, փոխիր կյանքդ, բայց հավատարիմ մնա արմատներիդ»։

«Ամեն ինչ հավասարակշռված պահելը լավ է, բայց ամեն ինչ ներդաշնակ պահելն ավելի լավ է»։

«Ամենամեծ երջանկությունը սիրված լինելու համոզմունքն է»։

«Անգամ ամենամութ գիշերը կավարտվի, և կշողա արևը»։

«Կյանքը ծաղիկ է, որի համար սերը մեղր է»։

«Երաժշտությունն արտահայտում է այն, ինչն ասել հնարավոր չէ և որին ի պատասխան հնարավոր չէ լռել»։

«Ավելի ձանձրալի բան կա, քան տառապալի դժոխքը,և դա ձանձրույթի դժոխքն է»։

«Մարդիկ չունեն ուժի պակաս, նրանք ունեն կամքի պակաս»։

«Ապագան տարբեր անուններ ունի. թույլի համար այն անհնար է կոչվում, վախկոտի համար՝ անորոշ, խիզախի համար՝ գաղափար»։

«Այնտեղ, որտեղ չկա ոչ մի պլանավորում, որտեղ ժամանակի տնօրինումը հանձնված է պատահականությանը, այդտեղ տիրում է քաոս»։

«Նա, ով բացում է տպրոցի դուռը, փակում է բանտի դուռը»։

«Կան մտքեր, որոնք աղոթք են, կան պահեր, երբ, անկախ մարմնի դիրքից, հոգին ծնկում է»։

«Չլսված լինելը լռելու պատճառ չէ»։

«Ծիծաղը արևի շող է, այն ցրում է ձմեռը մարդու դեմքից»։

«Մեռնելը ոչինչ է, սարսափելի է չապրելը»։

«Մոր գիրկը ստեղծված է քնքշությունից, և երեխաներն ապահով են քնում այնտեղ»։

«Մեր միտքը հարստանում է նրանով, ինչ մենք ընդունում ենք, իսկ մեր սիրտը՝ նրանով, ինչ տալիս ենք»։

«Խելացիների դժոխքն ավելի լավ է, քան հիմարների դրախտը»։

«Նրանք, որոնք լաց չեն լինում, չեն տեսնում»։

«Կարդալ սովորելը նման է կրակ վառելուն, յուրաքանչյուր արտասանված վանկ մի կայծ է»։

02.08.2019

Կենսակերպ