Սքոթ Ֆիցջերալդի ամենատպավորիչ մտքերը

Սքոթ Ֆիցջերալդը 20-րդ դարի ամենաընթերցված ամերիկյան գրողներից մեկն է։ Նա մեծապես հայտնի է «Մեծն Գեթսբին» վեպով և իր բացմաթիվ մտքերով։ Եկեք ծանոթանանք դրանց։

«Ցույց տուր ինձ հերոսին, և ես կգրեմ ողբերգություն»։

«Կյանքի ամենատխուր զգացողությունն այն է, երբ տեսնում ես, թե ինչպես է կյանքը խորտակվում և միակ բանը, որ կարողանում ես անել, հիմարի նման նայելն է»։

«Դատողություններ չանելն անսահման հույսի նշան է»։

«Երբ քննադատում ես ինչ-որ մեկին, հիշիր, որ աշխարհում բոլորը չունեն քո առավելությունները»։

«Բանն այն է, որ սենտիմենտալ մարդը մտածում է, որ ամեն ինչ հարատև է, իսկ ռոմանտիկն անհույս վստահ է, որ դա այդպես չէ»։

«Ես սովորաբար անծանոթների շրջանում եմ լինում, որովհետև ինձ այստեղ-այնտեղ գցելով փորձում եմ մոռանալ տխրությունս»։

«Ես պարզապես բառեր չեմ ուզում, եթե դու միայն դրանք ունես ինձ համար, ավելի լավ է գնաս»։

«Ես չեմ կարող քո մասին խոսել ուրիշի հետ, որովհետև չեմ ուզում, որ ուրիշներն իմանան, թե որքան լավն ես դու»։

«Եկեք մեր ընկերասիրությունը ցույց տանք այն ժամանակ, երբ մարդը կենդանի է, այլ ոչ թե մեռած»։

«Աշխարհում ամեն տեսակի սեր կա, բայց նույն սիրուց երկու անգամ չի լինում»։

«Երբեք մեկ պարտությունը մի շփոթիր վերջնական պարտության հետ»։

«Ոչ, նա գեղեցիկ չէր ժամանակավորապես, նա գեղեցիկ էր իր հոգու խորքում»։

«Ես իմ էմոցիաների, հավանությունների, ձանձրույթի հանդեպ ատելության և իմ ցանկությունների ստրուկն եմ»։

 

04.07.2019

Կենսակերպ