Սթիվեն Քինգի ամենատպավորիչ մտքերը

Ձեզ ենք ներկայացնում սարսափ, գերբնական, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրերի ամերիկացի գրող Սթիվեն Քինգի ամենատպավորիչ մտքերը։

«Ամենասարսափելի պահը միշտ սկսելուց առաջվա պահն է»։

«Դու կարող ես, դու պարտավոր ես և եթե բավական քաջություն ունես, որ սկսկես, ապա կսկսես»։

«Կարծում եմ՝ բոլորս մտավոր խնդիրներ ունենք, սակայն որոշները դա ավելի լավ են թաքցնում, քան մյուսները»։

«Հրեշներն իրական են, ուրվականներն իրական են։ Նրանք ապրում են մեր ներսում, իսկ երբեմն էլ հաղթում են»։

«Մենք ամենալավը ստում ենք ինքներս մեզ»։

«Մենք սարսափ ենք հորինում՝ հաղթահարելու իրական սարսափը»։

«Մթության հավանականության շնորհիվ է, որ օրն այդքան պայծառ է թվում»։

«Անմեղի վստահությունը ստախոսի ամենաօգտագործվող գործիքն է»։

«Վնաս չկա լավագույնը հուսալու մեջ, քանի դեռ դու պատրաստ ես վատագույնին»։

«Մարդիկ, որոնք շատ են փորձում ամեն ինչ ճիշտ անել, միշտ խենթի տպավորություն են թողնում»։

«Մենք երբեք չգիտենք, թե ում կյանքի վրա ենք ազդում, երբ և ինչու»։

«Միակ մահացու մեղքը հանձնվելն է»։

«Ժամանակը հիշողության գողն է»։

 

26.07.2019

Կենսակերպ