Սենեկայի փիլիսոփայական մտքերը

Ձեզ ենք ներկայացնում հռոմեական պետական գործիչ, ստոիկ փիլիսոփա և թատրերգակ Սենեկայի մտքերը։

«Իսկական երջանկությունն այն է, որ վայելում ես ներկան՝ առանց ապագայի հանդեպ կախվածության, առանց հույսերի ու վախերի, որովհետև գոհ ես նրանով, ինչ ունես».

«Հաջողությունն այն է, երբ պատրաստվածությունը հանդիպում է հնարավորությանը»։

«Ամեն դաժանություն թուլության արդյունք է»։

«Յուրաքանչյուր օր համարիր առանձին կյանք»։

«Գցեք ինձ գայլերի մեջ և ես կվերադառնամ ոհմակը ղեկավարելով»։

«Կյանքը հեքիաթի նման է. ոչ թե կարևոր է, թե որքան երկար է այն, այլ թե որքան լավն է այն»։

«Նրանք կորցնում են օրը՝ սպասելով գիշերվան, իսկ գիշերը վախենում են լուսաբացից»։

«Ամեն գիշեր քնելուց առաջ մեզ պետք է հարցնենք՝ ի՞նչ թուլություն հաղթահարեցի այսօր, ի՞նչ արժանիք ձեռք բերեցի ես»։

«Դժվարություններն ամրացնում են միտքը, ինչպես աշխատանքն է ամրացնում մարմինը»։

«Մենք միշտ բողոքում ենք, որ օրերը քիչ են և ապրում այնպես, ասես նրանք չեն վերջանալու»։

«Շփվեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ ավելի լավը կդարձնեն»։

«Մարդու վրա ազդում են ոչ թե իրադարձությունները, այլ իր վերաբերմունքը դրանց նկատմամբ»։

«Մենք ավելի շատ տառապում ենք երևակայության մեջ, քան իրականության»։

«Դու ուզում ես ապրել, բայց դու գիտե՞ս՝ ինչպես ապրել։ Դու վախենում ես մահից և ասա ինձ՝ արդյո՞ք քո ապրած կյանքը տարբերվում է մեռած լինելուց»։

«Ժամանակը բուժում է այն, ինչ պատճառը չի կարող բուժել»։

«Եթե մարդը չգիտի, թե որ ափ է գնում, ոչ մի քամի օգուտ չի բերի»։

«Մտքի հզորությունն է, որ անպարտելի է»։

«Եթե ուզում ես փախչել բաներից, որոնք հետապնդում են քեզ, ապա պետք է ոչ թե ուրիշ տեղ գնաս, այլ ուրիշ մարդ լինես»։

«Հարստությունը իմաստունի ստրուկն է և հիմարի ղեկավարը»։

«Երբեմն անգամ ապրելը քաջություն է»։

«Կյանքը երբեք անավարտ չէ, եթե այն պատկառելի է։ Եվ երբ էլ որ հեռանաս կյանքից այն լիարժեք է, եթե ճիշտ ես ապրել»։

31.07.2019

Կենսակերպ