Սալվադոր Դալիի տարբերվող մտքերը

Սալվադոր Դալին իսպանացի աշխարհահռչակ նկարիչ է, ով հայտնի է իր սյուրռեալիստական ստեղծագործություններով և հետաքրքիր ոճով։ Նրա մտքերը ևս շատերին են տպավորել, եկեք մենք էլ դասեր քաղենք նրանից։

«Իսկական արտիստը նա չէ, որը ոգեշնչված է, այլ նա, որը ոգեշնչում է ուրիշներին»։

«Վեց տարեկանում ես ցանկանում էի խոհարար լինել, յոթում՝ Նապոլեոնը, և իմ ձգտումներն այդ ժամանակվանից շարունակաբար մեծանում են»։

«Ես թմրանյութ չեմ օգտագործում։ Թմրանյութը ես եմ»։

«Մի վախեցիր կատարելությունից, դու երբեք դրան չես հասնի»։

«Խելացիությունն առանց ձգտման նույնն է, ինչ թռչունն առանց թևերի»։

«Սկսիր սովորել նկարել այնպես, ինչպես հին վարպետները, դրանից հետո կարող ես նկարել այնպես, ինչպես ուզում ես, և բոլորը կհարգեն քեզ»։

«Ես ավելի շատ հետաքրքրված եմ այն մարդկանց հետ խոսել ու շփվել, ովքեր մտածում են իմ մտածածի հակառակը, քան նրանց հետ, ովքեր ինձ հետ համակարծիք են»։

«Կեղծ ու իրական հիշողությունների միջև տարբերությունը նույնն է, ինչ զարդերի միջև. միշտ կեղծ զարդն է ամենափայլուն ու իրական տեսքն ունենում»։

«Այդ ես չեմ ծաղրածուն, այլ հրեշավոր կերպով ցինիկ ու անգիտակցաբար միամիտ հասարակությունը, որը խաղում է լուրջ դեր՝ թաքցնելու իր խենթությունը»։

«Հաջողության ջերմաչափը պարզապես նախանձների դժգոհությունն է»։

«Տվեք ինձ օրական աշխատելու երկու ժամ, և ես մնացած քսաներկու ժամը կանցկացնեմ երազելով»։

«Մեկ տարբերություն կա խենթի ու իմ միջև. խենթը մտածում է, որ առողջ է, իսկ ես գիտեմ, որ խենթ եմ»։

17.06.2019

Կենսակերպ