Ջորջ Վաշինգտոնի ամենաազդեցիկ մտքերը

Ջորջ Վաշինգտոնը ԱՄՆ-ի առաջին նախագահն է։ Նրա մտքերը ոգեշնչել են շատերին։ Եկեք մենք էլ ծանոթանանք դրանց։

«Մարդկային երջանկությունն ու բարոյական պարտավորությունը անքակտելիորեն կապված են միմյանց հետ»։

«Հույս ունեմ՝ այնքան հաստատակամություն և առաքինություն կունենամ, որ կպահեմ ամենանախանձելի կոչումը՝ ազնիվ մարդ լինելը»։

«Հաստատակամությունն ու ոգին հրաշքներ են գործել բոլոր ժամանակներում»։

«Ավելի լավ է մենակ լինել, քան վատ ընկերակցությամբ»։

«Որքան բարդ է կոնֆլիկտը, այնքան մեծ է հաղթանակը»։

«Փողը միշտ նույն ազդեցությունն է ունեցել քո երկրում, ինչը միշտ կունենա՝ ավերել առևտուրը, ճնշել ազնիվին և բացել անարդարության ու կեղծիքի դռները։

«Իսկական տղամարդիկ արհամարհում եմ կռիվը, բայց երբեք չեն փախչում նրանից»։

«Մենք չպետք է ետ նայենք, քանի դեռ դասեր չենք քաղում անցյալից և չենք հարստացնում մեր փորձը»։

«Մի ուրախացիր ուրիշի դժբախտությամբ, անգամ եթե նա քո թշնամին է»։

«Քաղաքավարի եղիր բոլորի, բայց մոտ եղիր քչերի հետ, և թող այդ քչերը շատ փորձեն նախքան քո վստահությունը ստանալը»։

«Ես կմահանամ ոտքերիս վրա նախքան ծնկենրիս վրա ապրելը»։

«Ավելի լավ է չփնտրել արդարացում, քան գտնել վատը»։

02.07.2019

Կենսակերպ, Ոգեշնչում