Ջոն Ռոքֆելլերի ամենատպավորիչ մտքերը

Ձեզ ենք ներկայացնում ամերիկացի բիզնեսմեն, բարերար, մարդկության պատմության մեջ աշխարհում առաջին դոլարատեր-միլիարդեր Ջոն Ռոֆելլերի մտքերը։

  • «Հաջողությունը գալիս է ականջները բաց պահելուց և բերանը փակ պահելուց»։
  • «Հաջողության գաղտնիքը սովորական բաներն անսովոր լավ անելու մեջ է»։
  • «Մի վախեցիր բաց թողնել լավը՝ լավագույնին հասնելու համար»։
  • «Ես երբեք իշխանության ծարավ չեմ եղել, ոչ էլ փորձել եմ ղեկավարել բոլորին։ Ես հավատացել եմ բոլորին կրթելուն, որպեսզի նրանք էլ հասնեն իմ դիրքին»։
  • «Ես երբեք չէի կարողանա տասնապատկել իմ առաջին միլիոնը, եթե չտասնապատկեի իմ առաջին աշխատավարձը, որը շաբաթական 1.50 դոլար էր»։
  • «Ավելի լավ է աշխատանքի ընդունեմ էնտուզիազմ ունեցող մարդուն, քան մեկին, որն ամեն ինչ գիտի»։
  • «Երբեք մի կորցրու հետաքրքրությունդ կյանքի ու աշխարհի նկատմամբ։ Երբեք թույլ մի տուր քեզ ձանձրանալ»։
  • «Ես չեմ կարծում, որ աշխարհում կա ավելի լավ հատկանիշ, քան հաստատակամությունն է, այն հաղթում է ամեն ինչի, անգամ բնությանը»։
  • «Ես միշտ փորձել եմ յուրաքանչյուր աղետ վերածել հնարավորության»։
  • «Երբեք ուշ չէ Աստվածաշունչ կարդալու համար։ Ամեն անգամ նրա դասերը նոր իմաստ են ստանում, որը մեզ ավելի լավն է դարձնում»։
  • «Մարդը, որը սկսում է հարստանալու գաղափարով, հաջողության չի հասնի։ Պետք է ավելի մեծ ձգտումներ ունենալ»։
  • «Բնավորություն, այլ ոչ թե հարստություն, իշխանություն կամ դիրք, ահա թե ինչն է կարևոր»։
  • «Հաջողության հայտարարը աշխատանքն է»։
  • «Ո՞վ է աշխարհի ամենաաղքատ մարդը։ Ասեմ ձեզ. ամենաաղքատ մարդը նա է, որը փողից բացի ոչինչ չունի»։
  • «Ես շատ միլիոններ եմ վաստակել, բայց դրանք ինձ երջանկություն չեն բերել»։
  • «Լավ ղեկավարումը միջին մարդուն վերադասի աշխատանքի կատարման եղանակը ցույց տալու մեջ է»։

 

16.07.2019

Կենսակերպ