Ջոն Լենոնի ամենատպավորիչ մտքերը

Ջոն Լենոնը և իր լեգենդար երգչախումբը՝ Բիթլզը ծանոթ են գրեթե ողջ աշխարհին։ Միլիոնավորների կողմից սիրված երաժիշտը նաև պայքարել է աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Եկեք ծանոթանանք նրա մտքերին։

«Մենք չենք կարող օգնել բոլորին, մենք կարող ենք օգնել ինչ-որ մեկին»։

«Միակ բանը, որ պետք է անել, հույսը չկորցնել է, քանի որ առանց դրա մենք կխորտակվենք»։

«Եթե չենք կարող սիրել մեզ, չենք կարող ամբողջությամբ սիրել նաև ուրիշներին և արարել»։

«Երջանկությունը քո մեջ է, այլ ոչ թե մեկ ուրիշի հետ լինելու մեջ»։

«Խաղաղությունը մի բան չէ, որը ցանկանում են, դա մի բան է, որը ստեղծում են, հաստատում և ինքնին լինում»։

«Ամեն ինչ վերջում լավ կլինի, եթե լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ»։

«Կյանքն այն է, ինչ տեղի է ունենում քեզ հետ, երբ դու այլ պլաններ ես կազմում»։

«Պատկերացրու, որ աշխարհում բոլորը խաղաղ են ապրում։ Ինձ հնարավոր է երազկոտ համարես, բայց ես միակը չեմ։ Հույս ունեմ, որ մի օր դու կմիանաս մեզ, և աշխարհն ավելի լավը կդառնա»։

«Քեզ պետք չէ մեկն, ով կասի, թե ինչպիսին ես դու։ Դու այնպիսին ես, ինչպիսին կաս»։

«Ամեն ինչ ավելի պարզ է, երբ սիրահարված ես»։

«Հավատում եմ, որ ժամանակը բուժում է վերքերը»։

«Սխալը սխալ է միայն այն ժամանակ, երբ այն չես ուղղում»։

«Բոլորին հաճոյանալն անհնար է, եթե այդպես անես, ապա ոչ ոք քեզ չի սիրի։ Դու պետք է պարզապես որոշես, թե որն է քեզ համար ամենալավն ու անես դա»։

Այն, ինչ քեզ պետք է, միայն սերն է»։

 

02.07.2019

Կենսակերպ, Ոգեշնչում