Ջոնի Դեփի ամենախոր ու պայծառ մտքերը

Ջոնի Դեփը հայտնի ու սիրված դերասան է։ Եկեք ծանոթանանք նրա հետ նաև իրական կյանքում՝ իր արտահայտած մտքերի միջոցով։

«Մարդիկ հաճախ ինձ ասում են, որ ես տարօրինակ ընտրություն եմ կատարում, սակայն, իմ կարծիքով, իրենք են տարօրինակ։ Իմ հիվանդությունն է տարվել մարդկանց պահվածքով, թե ինչ կա նրանց ներսում, ինչ աշխարհ կա նրանց մեջ»։

«Կարծում եմ ընթացքի մեջ միակ անելիքն ընթացքը վայելելն է»։

«Լրիվ նորմալ է տարբեր լինելը, մենք պետք է մեզ կասկածի տակ դնենք նախքան ուրիշներին դատելը, որոնք տարբեր են, այլ կերպ են իրենց պահում, խոսում կամ այլ գույն ունեն»։

«Մարդիկ լացում են ոչ թե նրա համար, որ թույլ են, այլ որ ուժեղ են եղել չափազանց երկար ժամանակ»։

«Պատանի հասակում ես շատ անպաշտպան էի, մեկն, ով ոչ մի տեղին չէր համապատասխանում, քանի որ երբեք չէր համարձակվում ընտրություն կատարել։ Ես համոզված էի, որ ոչ մի տաղանդ չունեմ ոչ մի հարցում, և դա ինձ հեռու էր տանում իմ ձգտումներից»։

«Ես սիրում եմ տարբեր բաներ փորձելու մարտահրավերը և պարզում եմ՝ արդյո՞ք այն կաշխատի կամ արդյո՞ք ես կձախողեմ»։

«Եթե նույն ժամանակահատվածում սիրում ես երկու հոգու, ապա ընտրիր երկրորդին, քանի որ եթե իսկապես սիրեիր առաջինին, չէիր սիրահարվի երկրորդին»։

«Ծիծաղիր, քանի դեռ շնչում ես և սիրիր, քանի դեռ ապրում ես։

«Առաջ շարժվիր և բանի տեղ մի դիր, թե ով ինչ է մտածում։ Արա այն, ինչ պետք է անես»։

«Սերը կույր չէ, այն պարզապես թույլ է տալիս տեսնել այն, ինչ ուրիշները չեն կարողանում տեսնել»։

«Յուրաքանչյուրս մեր ձևով վնասված ենք, ոչ ոք կատարյալ չէ։ Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ ձևով տարօրինակ է»։

«Դու կարող ես փակել աչքերդ այն բաների դիմաց, որոնք չես ցանկանում տեսնել, բայց չես կարող փակել սիրտդ այն բաների դիմաց, որոնք չես ցանկանում զգալ»։

«Ես անում եմ այն, ինչն իմն է, միակ բանը, որից վախենում եմ, պիտակավորված լինելն է»։

«Մեջս մի ուժ կա, որը թույլ չի տա ինձ հեշտ բաներ անել»։

«Մի օր այն մարդիկ, որոնք չէին հավատում քեզ, բոլորին կպատմեն, թե ինչպես են ծանոթացել քեզ հետ»։

27.06.2019

Կենսակերպ