Պլատոնի ամենապայծառ մտքերը

Պլատոնը հայտնի հույն փիլիսոփա է և Սոկրատեսի ամենալավ աշակերտներից մեկը։ Նրա պայծառ մտքերը ոգեշնչել են շատերին, եկեք մենք էլ դասեր քաղենք նրանից։

«Ամենամեծ հարստությունը քչով գոհ ապրելն է»։

«Յուրաքանչյուր սիրտ երգ է երգում, որն անավարտ է, մինչև մեկ այլ սրտի արձագանքը։ Նրանք, որոնք ցանկանում են երգել, միշտ երգ են գտնում։ Սիրելիի հետ բոլորը դառնում են պոետ»։

«Խելացի մարդիկ խոսում են, քանի որ ասելիք ունեն, իսկ հիմարները խոսում են, քանի որ պետք է ինչ-որ բան ասեն»։

«Մենք հեշտությամբ կարող ենք ներել մթությունից վախեցող երեխային, կյանքի իսկական ողբերգությունն այն է, որ մարդիկ վախենում են լույսից»։

«Հանրային գործերի նկատմամբ անտարբերության գինը, որ լավ մարդիկ վճարում են, չար մարդկանց կողմից ղեկավարվելն է»։

«Մի վարժեցրեք ձեր երեխային սովորել ստիպողաբար կամ կոպտորեն, այլ ուղղորդեք նրան այն ուղղությամբ, որը հաճելի է նրա համար, որպեսզի ավելի լավ կարողանաք բացահայտել յուրաքանչյուրի հանճարը»։

«Երբեք թևաթափ մի արեք մարդուն, որը շարունակական աճ է ունենում, և կապ չունի, թե որքան դանդաղ է այդ աճը»։

«Ճշմարտությունը գինու և երեխաների մեջ է»։

«Մարդու վարքագիծը բխում է երեք աղբյուրից՝ ցանկություն, էմոցիա և գիտելիք»։

«Դատարկ տակառն ամենաբարձրն է զրնգում. նրանք, որոնք ամենաքիչ խելքն ունեն ամենաշատն են խոսում»։

«Լավ արարքներն ուժեղացնում են մեզ և ոգեշնչում ուրիշներին»։

«Անգամ նրանք, որոնք ամենահամեստն են, ունեն որոշակի անօրեն ու վայրի ցանկություններ»։

«Կեղծ բառերը ոչ միայն ինքնին չար են, այլև վարակում են հոգին չարությամբ»։

«Ամեն ինչ, որը խաբում է, կարող է ասվել դյութելու համար»։

18.06.2019

Կենսակերպ