Պաուլո Կոելյոյի մեջբերումները, որոնք կփոխեն ձեր կյանքը

Պաուլո Կոելյոն ամենապահանջված ու ընթերցված ժամանակակից գրողներից է։ Նրա ամենահայտնի գրքերից է «Ալքիմիկոսը», որն այն քիչ ստեղծագործություններից է, որ թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով։ Նրա մտքերը ևս շատ ոգեշնչող են, եկեք ծանոթանանք նրանց։

«Խիզախ եղիր, ռիսկի դիմիր, ոչինչ չի փոխարինի փորձը»։

«Ոչ ոք չի կարող ստել կամ ինչ-որ բան թաքցնել, երբ նայես աչքերին»։

«Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ողջ տիեզերքն օգնում է քեզ հասնել դրան»։

«Սպասելը ցավոտ է։ Մոռանալը ցավոտ է։ Սակայն, երբ չգիտես, թե որն անել, դա ամենասարսափելին է»։

«Սերը ծուղակ է։ Երբ այն հայտնվում է, մենք միայն տեսնում ենք նրա լույսը, բայց ոչ ստվերը»։

«Դու ոչ թե գետը մտնելուց ես խեղդվում, այլ այնտեղ սուզված մնալուց»։

«Նա սիրված է, քանի որ սիրված է, սիրելու համար պատճառ պետք չէ»։

«Մենք պետք է ռիսկի դիմենք։ Մենք չենք հասկանա կյանքի հրաշքը, եթե թույլ չտանք, որ լինի անսպասելին»։

«Երազանքն իրականացնելու հնարավորությունն է, որ կյանքը հետաքրքրացնում է»։

«Երբ մենք սիրում ենք, ձգտում ենք լավը դառնալ, իսկ երբ ձգտում ենք լավը դառնալ, մեր շուրջն ամեն ինչ ևս լավն է դառնում»։

«Միայն մեկ բան կա, որ անհնար է դարձնում երազանքին հասնելը. ձախողումից վախը»։

«Կյանքի գաղտնիքը յոթ անգամ ընկնելը և ութ անգամ բարձրանալն է»։

«Բոլորը գիտեն, թե ինչպես պետք է ուրիշներն ապրեն, սակայն չգիտեն, թե իրենք ինչպես պետք է ապրեն»։

«Երբ ինչ-որ մեկը հեռանում է, նշանակում է, որ ուրիշ մեկը պատրաստվում է գալ»։

«Աշխարհում ոչինչ ամբողջությամբ սխալ չէ։ Անգամ կանգնած ժամացույցը օրը երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս»։

«Մի վատնիր կյանքդ բացատրությունների վրա. մարդիկ լսում են միայն այն, ինչ ցանկանում են»։

«Արցունքները բառեր են, որոնք պետք է գրվեն»։

«Այժմ, երբ նա ոչինչ չունի կորցնելու, նա ազատ է»։

«Դու այն ես, ինչին հավատում ես, որ կդառնաս»։

«Ես կարող եմ կամ աշխարհի զոհը լինել կամ գանձեր որոնող արկածախնդիր մեկը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եմ ես նայում կյանքին»։

«Ընդունիր այն, ինչ կյանքը տալիս է քեզ և խմիր յուրաքանչյուր բաժակից։ Բոլոր գինիները պետք է փորձել։ Որոշներից պետք է կում անել, որոշներն էլ՝ խմել մինչև վերջ»։

«Ոչ ոք չի կորցնում ոչ մեկի, քանի որ ոչ ոք ոչ մեկի սեփականությունը չէ։ Դա է ազատության միակ ձևը՝ ունենալ ամենակարևորը կյանքում՝ առանց այն սեփականացնելու»։

20.06.2019

Կենսակերպ, Ոգեշնչում