Ուինստոն Չերչիլի ամենաազդեցիկ մտքերը

Ուինսթոն Չերչիլը եղել է Միացյալ թագավորության վարչապետը և աշխարհի ամենալեգենդար ղեկավարների մեկը։ Եկեք ծանոթանանք նրա ամենահզոր մտքերին։

«Մենք ապրուստ ենք ստեղծում նրանով, ինչ ստանում ենք և ապրում ենք նրանով, ինչ տալիս ենք»։

«Եթե դժոխքի միջով ես անցնում, շարունակիր անցնել»։

«Թշնամինե՞ր ունես։ Լավ է, դա նշանակում է, որ կյանքում ինչ-որ բանի համար պայքարել ես»։

«Բարելավել նշանակում է փոխել, ուստի կատարյալ լինելու համար պետք է հաճախ փոխվել»։

«Հաջողությունը ձախողումից ձախողում գնալն է՝ առանց ոգևորությունը կորցնելու»։

«Դու երբեք չես հասնի ճանապարհի վերջին, եթե քար նետես ամեն հաչող շան վրա»։

«Ընկերությունը չափվում է նրանով, թե ինչպես են ընկերներն իրենց պահում վատ եղանակին»։

«Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը ճակատագրական չէ, այդ շարունակելու քաջությունն է, որ կարևոր է»։

«Քաջությունը միայն կանգնել ու խոսելու մեջ չէ, այն նաև նստել ու լսելու մեջ է»։

«Երջանիկ ու ապահով զգալու համար պետք է նվազագույնը երկու կամ երեք հոբբի ունենալ, որոնք իսկական կլինեն»։

«Փայփայիր քո հույսերը, բայց մի անտեսիր իրականությունը»։

«Դու պետք է նայես փաստերին, քանի որ նրանք նայում են քեզ»։

«Վատատեսը դժվարություն է տեսնում ամեն հնարավորության մեջ, իսկ լավատեսը հնարավորություն է տեսնում ամեն դժվարության մեջ»։

«Ես իմ կյանքում ավելի շատ կենտրոնացել եմ ինքնարտահայտման, քան ինքնամերժման վրա»։

11.07.2019

Կենսակերպ