Ոգեշնչող մեջբերումներ ուժեղ լինելու մասին

Ձեզ ենք ներկայացնում ոգեշնչող մեջբերումներ, որոնք կօգնեն ուժեղ լինել և դիմանալ կյանքի տարատեսակ դժվարություններին։

  • «Երբեմն դու չես գիտակցում քո ուժը, մինչև չես բախվում քո մեծագույն թուլությանը»։ Սյուզան Գեյլ
  • «Ուժը չի ծնվում հաղթանակից, քո պայքարն է ծնում քո ուժը։ Երբ դժվարությունների միջով ես անցնում և որոշում չհանձնվել, դա է ուժը»։ Առնոլդ Շվարցենեգեր
  • «Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը ճակատագրական չէ։ Շարունակելու քաջությունն է, որ կարևորվում է»։ Վինսթոն Չերչիլ
  • «Իսկական ուժը ամեն ինչ կառավարելն է, երբ բոլորը մտածում են, որ կձախողես»։ Անհայտ
  • «Դու երբեք չգիտես, թե որքան ուժեղ ես, մինչև ուժեղ լինելը քո միակ ընտրությունը չէ»։ Կեյլա Միլս
  • «Ընկիր յոթ անգամ, բարձրացիր ութ անգամ»։ Ճապոնական ասացվածք
  • «Երազիր ասես ապրելու ես հավերժ, ապրիր ասես մեռնելու ես այսօր»։ Ջեյմս Դին
  • «Բոլորը կարող են թաքնվել, սակայն դժվարությունների հանդիպելը, դրանք հաղթահարելն են քեզ ուժեղ դարձնում»։ Սառա Դեսեն
  • «Աշխարհը կոտրում է բոլորին, և արդյունքում որոշներն ուժեղ են կոտրված տեղերում»։ Էռնեստ Հեմինգուեյ
  • «Թույլը չի կարող ներել, ներելն ուժեղի հատկանիշ է»։ Մահաթմա Գանդի
  • «Սիրտը մկան է, իսկ ի՞նչ է լինում, երբ մկանը պատռվում է, այն ավելի ուժեղ է դառնում»։ Անհայտ
  • «Բնավորությունը մի բան չէ, որով ծնվել ես ու չես կարող փոխել, ինչպես քո մատնահետքը։ Այն մի բան է, որով չես ծնվել և պետք է ձևավորես»։ Ջիմ Ռոն
  • «Ես ոչինչի համար չեմ զղջում, կարծում եմ՝ ամեն ինչ իր պատճառն ունի։ Դժվար ժամանակները ձևավորում են քո բնավորությունը՝ դարձնելով քեզ ավելի ուժեղ»։ Ռիտա Մերո
  • «Ծնողները կարող են միայն լավ խորհուրդ տալ կամ ճիշտ ճանապարհի վրա դնել, սակայն մարդու վերջնական բնավորութունն իր իսկ ձեռքերում է»։ Աննա Ֆրանկ

10.06.2019

Ոգեշնչում, Կենսակերպ