Ոգեշնչող մեջբերումներ, որոնք յուրաքանչյուր ծնող պետք է ասի իր երեխային

Ցանկանում եք, որ ձեր երեխան մեծանա ինքնավստահ, առանց վախերի և հաջողա՞կ։ Նրանց կյանքում այնքան խնդիրներ են լինում և նրանց հենց ծնողների թև ու թիկունքն է անհրաժեշտ։ Եկեք տեսնենք, թե ինչպես ոգևորենք նրանց և օգնենք չընկճվել։

  • «Բոլորս էլ կարողանում ենք պարել, երբ հնչում է մեր սիրելի երաժշտությունը»։ Ջայլս Անդրեա
  • «Կարևոր չէ, թե ինչ է տեղի ունենում քեզ հետ, կարևոր է, թե ինչպես ես դու դրան արձագանքում»։ Էպիկտետ
  • «Հաջողության գաղտնիքը սովորական բաներն անսովոր կերպով լավ անելն է»։ Ջոն Ռոքֆելեր
  • «Հաջողության ամենավատ մասը փորձելն է գտնել մեկին, ով երջանիկ է քեզ համար»։ Բետ Միդլեր
  • «Միայն նրանք, որոնք համարձակվում են ձախողել, կարողանում են մեծ բաների հասնել»։ Ռոբերտ Քենեդի
  • «Հաջողությունդ դատիր նրանով, թե ինչերից ես հրաժարվել հանուն դրա»։ Դալայ Լամա XIV
  • «Հաջողությունը կարգավիճակ է, եթե ցանկանում ես հաջողել, սկսիր մտածել, որ դու հաջողակ ես»։ Ջոյս Բրադերս
  • «Բոլոր ուսանողները կարող են սովորել ու հաջողության հասնել, բայց ոչ նույն օրն ու նույն ձևով»։ Վիլիամ Սպեդի
  • «Եթե դրական մտքեր ունենաս, դրանք արևի ճառագայթների նման կփայլեն քո դեմքին և դու միշտ գեղեցիկ տեսք կունենաս»։ Ռոալդ Դահլ
  • «Մենք գիտենք, թե ով ենք մենք, բայց չգիտենք, թե ով կարող ենք լինել»։ Շեքսպիր
  • «Ներողամտությունը չի փոխում անցյալը, բայց ընդլայնում է ապագան»։ Պոլ Բոս
  • «Հաղթել միշտ չէ, որ նշանակում է առաջինը լինել։ Հաղթել նշանակում է անել ավելի լավ, քան նախկինում էիր անում»։ Բոնի Բլեր
  • «Դու ավելի խիզախ ես, քան կարծում ես, ուժեղ, քան թվում ես և խելացի, քան մտածում ես»։ Քրիսթոֆեր Ռոբին
  • «Ինչու հարմարվել, եթե դու ծնվել ես աչքի ընկնելու համար»։ Դոկտոր Սյուս
  • «Ոչինչ դժվար չէ, եթե այն բաժանես փոքր մասերի»։ Հների Ֆորդ
  • «Դու չես կարող փոխել պայանները, եղանակը կամ քամին, բայց դու կարող ես փոխել քեզ։ Դա այն է, ինչ դու ունես»։ Ջիմ Ռոն
  • «Սովորիր երեկվանից, ապրիր այսօր, հուսա վաղվա համար»։ Ալբերտ Էյնշտեին
  • «Ինչ-որ բան միշտ անհնար է թվում նախքան իրականանալը»։ Նելսոն Մանդելա

05.06.2019

Կենսակերպ