Շակիրայի ամենատպավորիչ մտքերը

Ձեզ ենք ներկայացնում կոլումբիացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, երաժշտական պրոդյուսեր և մոդել Շակիրայի ամենատպավորիչ մտքերը։

  • «Այս կյանքում պետք է պայքարես քո տեղն ունենալու համար»։
  • «Դու կյանքում ոչնչի չես հասնի առանց մի փորք զոհաբերության»։
  • «Չկա ավելի գեղեցիկ դիմահարդարում, քան ինքնավստահությունն է»։
  • «Ես նախընտրում եմ դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը։ Եթե ինչ-որ մեկն ինձ ճիշտը պատմի, ես նրան կտամ իմ սիրտը»։
  • «Կրթությունը հաջողության և ձախողման, իսկ շատ երեխաների համար կյանքի ու մահու տարբերությունն է»։
  • «Սպիերն ինձ պարզապես հիշեցնում են, թե որքան հեռուն եմ ես գնացել»։
  • «Քայլելը շատ ձանձրալի է դառնում, երբ սովորում ես՝ ինչպես թռչել»։
  • «Անգամ ճանաչում ու հաջողություն ունենալուց հետո ես դեռ շատ եմ աշխատում, որպեսզի արդարացնեմ ինձ»։
  • «Պայծառ ցերեկը ես չեմ էլ ուզում մտածել մայրամուտի մասին»։
  • «Ես մեկն եմ, ով շատ համառ ու կամային է միշտ եղել։ Ես երբեք չեմ հանձնվել»։
  • «Մեր ղեկավարները սիրո պակաս ունեն, իսկ սերն ունի ղեկավարների պակաս»։
  • «Կարծում եմ՝ մարմնիս ամենագեղեցիկ մասն ուղեղս է»։
  • «Սիրիր կյանքդ մինչև վերջ»։
  • «Դու տպավորություններ ես հավաքում մարդկանցից, կյանքից և երազանքներից»։

06.08.2019

Կենսակերպ