Նելսոն Մանդելայի բացառիկ մտքերը

Նելսոն Մանդելան համարվում է պատմության ամենաոգեշնչող մարդկանցից մեկը։ Նա Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, ինչպես Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Եկեք մենք էլ ծանոթանանք նրա ոգեշնչող մտքերին։

«Ես սովորեցի, որ քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ նրա նկատմամբ հաղթանակը։ Խիզախը նա չէ, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է վախը։

«Ապրիր կյանքդ ասես ոչ ոք չի նայում և արտահայտվիր ասես լսում են բոլորը»։

«Ամենադժվար բանը ոչ թե հասարակությանը, այլ ինքդ քեզ փոխելն է»։

«Բոլորը կարող են դուրս գալ իրավիճակից և հաջողության հասնել, եթե նվիրված ու տարված են նրանով, ինչ անում են»։

«Հաղթողը երազողն է, որը երբեք չի հանձնվում»։

«Կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»։

«Մի դատիր ինձ իմ հաջողություններով, դատիր ինձ նրանով, թե քանի անգամ եմ ես ընկել ու նորից վեր բարձրացել»։

«Երբ մարդու հետ խոսում ես մի լեզվով, որը նա հասկանում է, այն հասնում է իր ուղեղին, իսկ երբ նրա հետ խոսում ես իր լեզվով, դա հասնում է իր սրտին»։

«Եթե ցանկանում ես խաղաղություն հաստատել թշնամուդ հետ, ապա պետք է աշխատես նրա հետ։ Դրանից հետո նա կդառնա քո գործընկերը»։

«Ինչ-որ բան միշտ անհնար է թվում նախքան իրականանալը»։

«Զայրույթը նման է թույն խմելուն և հուսալուն, որ այն կսպանի քո թշնամուն»։

«Եթե մարդը նպատակադրված է, նա կհաղթահարի ամեն ինչ»։

«Ես երբեք չեմ պարտվում. ես կամ հաղթում եմ կամ սովորում»։

«Ներելն ազատում է հոգին, վերացնում է վախը։ Այդ պատճառով այն հզոր զենք է»։

«Չկա ավելի մեծ նվեր, քան սեփական ժամանակն ու էներգիան ուրիշներին օգնելու համար տալն է՝ առանց դրա դիմաց որևէ բան ակնկալելու։

«Սովորիր անցյալից և թույլ տուր ուրիշներին մտածել, որ իրենք առաջ են»։

«Հիմարները բազմապատկվում են, երբ խելացիները լռում են»։

«Թող քո ընտրությունն արտացոլի քո հույսերը, այլ ոչ թե քո վախերը»։

«Ամենամեծ հաղթանակը ոչ թե ձախողելու, այլ ամեն ձախողումից հետո վեր բարձրանալու մեջ է»։

«Լավ սիրտն ու լավ միտքը հզոր համադրություն են»։

«Մեծ բլուր բարձրանալուց հետո պարզ է դառնում միայն, որ առջևում բարձրանալու շատ բլուրներ կան»։

«Ես իմ ճակատագրի տերն եմ, ես իմ հոգու նավապետն եմ»։

«Իսկական առաջնորդները պետք է պատրաստ լինեն ամեն ինչ զոհաբերել հանուն սեփական ժողովրդի»։

«Գործողությունն առանց տեսլականի ժամանակի կորուստ է, իսկ տեսլականն առանց գործողության՝ պարզապես երազանք։ Մինչ դեռ տեսլականն ու գործողությունը միասին կարող են փոխել աշխարհը»։

«Եթե ցանկանում ես, որ մարդիկ քո շուրջը համախմբվեն, ապա պետք է ստիպես նրանց կարևոր զգալ, իսկ դա արվում է անկեղծ ու համեստ լինելով»։

«Խիզախ մարդիկ չեն վախենում ներելուց, հանուն խաղաղության»։

«Մարդիկ քեզ պատասխանում են քո վերաբերմունքին համապատասխան»։

 

28.06.2019

Ոգեշնչում, Կենսակերպ