Նապոլեոն Բոնապարտի խելացի մտքերը

Նապոլեոն Բոնապարտը (1769 – 1821) Ֆրանսիայի կայսրն է եղել և պատմության ամենահայտնի ու նշանավոր զինվորական հրամանատարը։ Եկեք ծանոթանանք նրա ոգեշնչող մտքերին։

«Կարողությունը ոչինչ է առանց հնարավորության»։

«Քաջությունը սիրո նման է. նրա մասին պետք է հոգ տանել»։

«Դու ուժեղ ես դառնում պարտությանը չհնազանդվելով և պարտությունն ու ձախողումը հաջողության վերածելով»։

«Անհնարը բառ է հիմարների բառարանից»։

«Մեծ ձգտումը լավ բնավորության տարերքն է»։

«Մարդկանց միավորում է երկու ուժ՝ վախը և հետաքրքրասիրությունը»։

«Եթե ուզում ես, որ մի բան լավ արվի, արա ինքդ»։

«Ժամանակ հատկացրու մտածելուն, բայց երբ գալիս է գործելու պահը, դադարիր մտածել ու անցիր գործի»։

«Ոչինչ ավելի դժվար և թարկագին չէ, որքան որոշել կարողանալն է»։

«Երբեք մի ընդհատիր թշնամուդ, երբ նա սխալվում է»։

«Նախքան թևերդ բացելը դու չգիտես, թե որքան հեռու կարող ես թռչել»։

«Հարստությունը ոչ թե գանձեր ունենալու, այլ դրանց օգտագործման մեջ է»։

«Պատմությունը համաձայնեցված ստերի շարք է»։

«Հիմարը մեկ մեծ առավելություն ունի խելացիի նկատմամբ. նա միշտ իրենից գոհ է»։

«Դու չպետք է շատ հաճախ կռվես նույն թշնամու հետ, այլապես կսովորեցնես նրան պատերազմելու արվեստը»։

26.06.2019

Ոգեշնչում, Կենսակերպ