Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի խորիմաստ մտքերը

Ձեզ ենք ներկայացնում գերմանացի մեծ քնարերգու, մտածող և պետական այր Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի խորիմաստ մտքերը։

«Մարդը տեսնում է աշխարհում այն, ինչ կրում է իր սրտում»։

»Կարող ես մարդու բնավորության մասին դատել նրանով, թե ինչպես է նա վերաբերվում նրանց, ովքեր ոչինչ չեն կարող անել իր համար»։

«Վայելիր քանի կարող ես և դիմացիր քանի դեռ պետք է»։

«Մարդը լսում է միայն այն, ինչ հասկանում է»։

»Քաջությունը սկսելու պարտավորությունն է՝ առանց հաջողության հասնելու երաշխիքի»։

«Գաղափարներում ամեն ինչ կախված է էնտուզիազմից, իսկ իրական աշխարհում՝ հաստատակամությունից»։

«Քանի դեռ դու քեզ ես վստահում, դու գիտես՝ ինչպես ապրել»։

«Մտածելը հեշտ է, գործելը՝ դժվար, սակայն ամենաբարդն աշխարհում մտածելուն համաձայն գործելն է»։

«Հրահանգը մեծ գործ է անում, իսկ խրախուսանքն՝ ամեն ինչ»։

«Որոնելով և սխալվելով մենք սովորում ենք»։

«Հրաշքն ինքդ քեզ հավատալն է, և եթե կարող ես դա անել, դու կհասնես ամեն ինչի»։

«Կյանքն ապրում են, և նա, ով ապրում է, պետք է պատրաստ լինի փոփոխությունների»։

«Ոչինչ այսօրվանից թանկ չէ, դու չես կարող ետ բերել երեկվա օրը, իսկ վաղը դեռ հասանելի չէ քեզ»։

«Պահվածքը հայելի է, որտեղ ամեն ոք ցույց է տալիս իր դեմքը»։

«Մենք պետք է միշտ փոփոխվենք, թարմանանք, երիտասարդացնենք մեզ, այլապես կկարծրանանք և կքարանանք»։

«Բարությունը ոսկե շղթա է, որով հասարակությունը կապված է միմյանց»։

«Նախքան հեշտ թվալն ամեն ինչ դժվար է թվում»։

09.08.2019

Կենսակերպ