Յոհան Սեբաստիան Բախի գեղեցիկ մտքերը

Ձեզ ենք ներկայացնում գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար Յոհան Սեբաստիան Բախի գեղեցիկ մտքերը։

  • «Անդադար աշխատանք, վերլուծություն, գրել, անվերջ ինքնակենտրոնացում. դա է իմ գաղտնիքը»։
  • «Ես նոտաները նվագում եմ այնպես, ինչպես կա, սակայն Աստված է ստեղծում երաժշտությունը»։
  • «Ես շատ եմ աշխատել, ով շատ է աշխատում, ինչպես ես, կարող է հասնել նույն արդյունքին»։
  • «Հեշտ է նվագել ցանկացած երաժշտական գործիք, միայն պետք է ճիշտ պահին սեղմել ճիշտ կոճակը, և այն կնվագի»։
  • «Հին գաղափար է, որ սերը կույր է, իսկ ամուսնությունը բացում է աչքերը։ Նոր գաղափարն այն է, որ սերը կույր չէ, պարզապես այն թույլ է տալիս տեսնել այն, ինչ ուրիշները չեն կարողանում տեսնել»։
  • «Եթե ես որոշեմ լինել հիմար, ապա ես հիմար կլինեմ ինքս ինձ համար»։
  • «Ցամաքում, ծովում կամ տանը ես ծխում եմ իմ ծխամորճը և փառաբանում Աստծուն»։
  • «Այն, ինչին հասել եմ փորձով ու աշխատանքով, մեկ ուրիշը կարող է հասնել բնատուր տաղանդով ու ունակությամբ»։ 
  • «Աստծո նվերն իր տառապող արարածներին իրենց ճակատագրին արժանի ուրախությունն է»։
  • «Ես ստիպված էի աշխատել, եթե դու էլ աշխատես, դու էլ կհաջողես»։
  • «Բեր ինձ սուրճ, նախքան ես այծ կդառնամ»։

10.07.2019

Կենսակերպ