Միֆեր կոնտակտային լինզաների մասին, որոնց շատերը հավատում են

Ձեզ ենք ներկայացնում միֆեր կոնտակտային լինզաների մասին, որոնց շատերը հավատում են։ 

 

Ես չեմ կարող կրել կոնտակտային լինզաներ

 

Դուք կարող եք կրել լինզաներ, գոյություն ունեն տարբեր լիզաներ նախատեսված տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց համար, պարզապես պետք է խորհրդակցել բժշկի հետ։

 

Լինզան կարող է կորել աչքի մեջ

 

Կոնյուկտիվա կոչվող թաղանթը ծածկում է աչքի սպիտակ մակերեսը և միանում է կոպի ներսի հատվածին՝ անհնար դարձնելով լինզայի կորուստը։

 

Լինզաներն անհարմար են

 

Ճիշտ չէ, սկզբում լինզաները պահանջում են կարճ ադապտացիոն շրջան, սակայն հետո դրանք կրում եք ասես ոչինչ էլ չկա աչքում։

 

Լինզաները կխցանվեն աչքի մեջ

 

Եթե լինզան չորանա, ապա այն կարող է կպչել աչքի մակերևույթին, սակայն լինզայի հեղուկով խոնավեցնելու դեպքում այն հեշտությամբ դուրս կգա։

 

Դժվար է հոգ տանել լինզաների մասին

 

Կոնտակտային լինզայի հեղուկն ամբողջությամբ բավարար է նրա մասին հոգ տանելու համար։

 

Լինզաները վնասում են տեսողությունը

 

Եթե լինզաների մասին ճիշտ ու պարտաճանաչ հոգ տանեք և անեք այնպես, ինչպես ասել է ձեր ակնաբույժը, ապա ոչ մի խնդիր չի լինի։ 

 

Լինզաները դժվար է դնել

 

Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, պետք է ունենաք այն դնելու ձեր մեթոդը և հիշեք, որ այն պետք է դնել բացառապես մաքուր ձեռքերով՝ առանց փոշեհատիկների։ Կարող եք նայել հոլովակներ և ինքներդ փորձել։

 

Լինզաները կարող են թռչել աչքից

 

Այսօրվա կոնտակային լինզաները շատ բարակ են և շատ լավ են տեղադրվում աչքի մեջ։ Անհնար է, որ նրանք ինքնուրույն դուրս թռչեն աչքից։

 

Լինզաները թանկ են

 

Ամենևին էլ ոչ։ Փորձեք որակյալ լինզաներ, որոնք շատ էժանագին չեն, սակայն միջին լինզաները բավական մատչելի են, սական, կախված ժամկետից, գինը կարող է տատանվել։

 

Ես ծեր եմ լինզա դնելու համար

 

Ո՞վ ասաց, տարիքն ամենևին էլ նշանակություն չունի։ Խորհրդակցեք ակնաբույժի հետ։

25.07.2019

Կենսակերպ