Մերիլին Մոնրոյի ամենատպավորիչ մտքերը

Ձեզ ենք ներկայացնում ամերիկացի մոդել, դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյի ամենատպավորիչ մտքերը։

«Շարունակիր ժպտալ, քանի որ կյանքը գեղեցիկ է, և ժպտալու շատ առիթ կա»։

«Ավելի լավ է լինել ծիծաղելի, քան ձանձրալի»։

«Եթե ուսումանսիրեի բոլոր օրենքները, ապա ոչ մի տեղ չէի գնա»։

«Եթե մի անգամ ձախողել ես, դա դեռ չի նշանակում, որ պետք է ամեն տեղ ձախողես»։

«Բոլոր այն աղջիկները, որոնք մտածում են, որ գեր են պարզապես նրա համար, որ փոքր չափս չեն հագնում, նրանք գեղեցիկ են, այդ հասարակությունն է տգեղ»։

«Կարիերան լավ բան է, բայց դու չես կարող գրկախառնվել նրա հետ ցուրտ գիշերը»։

«Աղջկան պետք չէ ինչ-որ մեկը, որը չունի իր կարիքը»։

«Մենք պետք է ապրենք նախքան ծերանալը, վախը հիմար բան է, ինչպես ափսոսանքը»։

«Երբեմն պետք է դնես թագդ և հիշեցնես մարդկանց, թե ում հետ գործ ունեն նրանք»։

«Միշտ հավատա ինքդ քեզ, եթե ոչ դու, ապա էլ ո՞վ պետք է անի դա»։

«Ինչ-որ մեկի փոխարեն լինել ցանկանալով դու վատնում ես քո անձը»։

«Որքան սխալ է սպասել, որ տղամարդը կկառուցի կնոջ երազանքի աշխարհը՝ այն ինքնուրույն ստեղծելու փոխարեն»։

«Ես ապրում եմ, որ հաջողեմ, այլ ոչ թե հաճոյանամ քեզ կամ ինչ-որ մեկին»։

«Ես չեմ ավարտում, երբ հոգնած եմ, ես ավարտում եմ, երբ վերջացրել եմ»։

«Ամենալավ բանը, որ պատահել է ինձ հետ այն է, որ ես կին եմ, և այդպես պետք է զգան բոլոր կանայք»։

16.09.2019

Կենսակերպ