Մեջբերումներ մտավոր առողջության մասին, որոնք կհանգստացնեն ձեզ

Եթե դժվար իրավիճակում եք և ցանկանում եք հաղթահարել այն, սակայն դա այդքան էլ հեշտ չէ, ապա այս մեջբերումներն ուժ կտան ձեզ։

  • «Ես չեմ կարող փոխել քամու ուղղությունը, սակայն կարող եմ այնպես նավարկել, որ հասնեմ նպատակիս»։ Ջիմի Դին
  • «Քո ներկայիս իրավիճակը չի որոշում, թե ուր կարող ես գնալ, այն միայն որոշում է, թե որտեղից ես սկսել դու»։ Նիդո Քյուբեին
  • «Լավագույն ճանապարհն անցնում է ինչ-որ բանի միջով»։ Ռոբերտ Ֆրոստ
  • «Ամենահզոր հոգիները տառապանքի արդյունք են, իսկ ամենաամուր բնավորությունները ծածկված են սպիերով»։ Խալիլ Ջիբրան
  • «Իմ մռայլ օրերն ինձ ուժեղ են դարձրել։ Կամ էլ ես իսկապես ուժեղ էի և նրանք ստիպեցին ինձ ապացուցել դա»։ Էմերի Լորդ
  • «Նորմալը հարթ ճանապարհն է, այն հարմար է քայլելու համար, սակայն նրա վրա ծաղիկներ չեն աճում»։ Վինսենթ վան Գոգ
  • «Ավարտիր օրդ և մոռացիր դրա մասին։ Դու արել ես այն, ինչ կարողացել ես։ Մոռացիր սխալների մասին։ Վաղը նոր օր է, դու պետք է այն սկսես նորովի»։ Ռալֆ Էմերսոն
  • «Երջանկություն կարելի է գտնել անգամ մռայլ օրերում, միայն թե պետք է չմոռանալ վառել լույսը»։ Ջ. Կ. Ռոուլինգ
  • «Երբ մենք հերքում ենք մեր պատմությունը, այն սահմանում է մեզ, իսկ երբ հաստատում ենք այն, գրում ենք նոր ու խիզախ ավարտ»։ Բրենե Բրաուն
  • «Քո հիման քո հավերժը չէ»։ Ջոն Գրին

04.06.2019

Կենսակերպ