Մեջբերումներ լռության մասին, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը։

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ լռության մասին, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը։

 

«Ճիշտ պահի լռությունն իմաստություն է և ավելի տեղին, քան խոսքը»։ Պլուտարքոս

«Վերջում մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»։ Մարտին Լյութեր Քինգ կրտսեր 

«Լռությունն ամենադժվար հերքվող փաստարկն է»։ Ջոշ Բիլինգս

«Իրական լռությունը մտքի ու հոգու հանգիստն է, ինչպես քունը մարմնի համար՝ թարմացում և սնուցում»։ Վիլիամ Պեն

«Նա, ով չի հասկանում քո լռությունը, հավանաբար չի հասկանա քո բառերը»։ Էլբերտ Հաբարտ

«Աշխատիր լռության մեջ, թող քո հաջողությունն աղմուկ հանի»։ Ֆրանք Օուշն

«Լռության ուղիներով իմաստության և խաղաղության բուժիչ արևը կփայլի քեզ վրա»։ Պարամահանսա Յոգանանդա

«Ես ավելի շատ զղջում եմ խոսելու, քան լռելու համար»։ Պուլիուս Սիրուս

«Բերանդ բացիր միայն այն ժամանակ, երբ ասելիքդ ավելի գեղեցիկ է, քան լռությունդ»։ Իսպանական ասացվածք

«Լռությունը հիմարություն է, երբ մենք իմաստուն ենք և իմաստուն է, երբ մենք հիմար ենք» Շառլ Կալեբ Կոլտոն

«Խոսիր բարկացած ժամանակ և կունենաս լավագույն ճառը, որի համար միշտ կզղջաս»։ Ամբրոս Բիրս

«Երբեք մի բողոքիր, մի բացատրիր։ Դիմադրիր քեզ պաշտպանելու կամ արդարանալու գայթակղությանը» Բրան Թրեյսի

«Երբեք ոչ ոքի մի պատմիր քո խնդիրներ մասին. 20%-ին դա չի հետաքրքրում, իսկ մնացած 80%-ն ուրախ է դրանց համար»։ Լու Հոլթս

24.09.2019

Կենսակերպ