Մարտին Լյութեր Քինգի ամենաազդեցիկ մտքերը

Մարտին Լյութեր Քինգն ամերիկացի բապտիստ (բողոքական եկեղեցու հետևորդ), հոգևորական և ակտիվիստ է, ով եղել է քաղաքացիական իրավունքների շարժման ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Եկեք ծանոթանանք նրա ոգեշնչող մտքերին։

«Սերը միակ ուժն է, որը կարող է թշնամուն վերածել ընկերոջ»։

««Ակն ընդ ական» հին օրենքը կուրացնում է բոլորին։ Ժամանակը միշտ ճիշտ է ճիշտ բան անելու համար»։

«Մթությունը չի կարող ցրել մթությունը, միայն լույսը կարող է անել դա։ Ատելությունը չի կարող ցրել ատելությունը, միայն սերը կարող է անել դա»։

«Եթե չես կարող թռչել, վազիր, եթե չես կարող վազել, քայլիր, եթե չես կարող քայլել, ապա սողա, բայց ամեն կերպ առաջ գնա»։

«Հավատն առաջին քայլն անելն է, անգամ եթե չես տեսել աստիճանը»։

«Մարդուն գնահատում են ոչ թե նրանով, թե որտեղ է նա լավ պահերին, այլ թե որտեղ է նա մարտահրավերների և դժվարությունների ժամանակ»։

«Վերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»։

«Հնարավոր է, որ մենք տարբեր նավերով ենք եկել, բայց հիմա մենք բոլորս նույն նավի վրա ենք»։

«Մենք պետք է ընդունենք սահմանափակ հիասթափությունը, բայց երբեք չպետք է կորցնենք անսահման հույսը»։

«Մարդը պետք է ընտրի՝ արդյո՞ք նա ցանկանում է քայլել ստեղծարար անեսասիրության լույսով, թե կործանարար եսասիրության մթության մեջ»։

«Մենք պետք է ուղղենք մեր մեջքը և պայքարենք ազատության համար։ Ոչ ոք չի կարող հեծնել ձեզ, եթե ձեր մեջքը թեքված չէ»։

«Կյանքի ամենակարևոր հարցն է, թե ի՞նչ ես դու անում ուրիշների համար»։

«Միայն մթության մեջ կարող ես տեսնել աստղերը»։

«Մենք պետք է սովորենք միասին ապրել որպես եղբայրներ կամ միասին տառապենք որպես հիմարներ»։

«Մեր կյանքն ավարտվում է այն ժամանակ, երբ մենք սկսում ենք լռել այն բաների մասին, որոնք թանկ են մեզ համար»։

«Մենք պետք է ժամանակը ստեղծարար օգտագործենք»։

«Նրանք, որոնք չեն փնտրում երջանկություն, ավելի շուտ կգտնեն այն, որովհետև նրանք, որոնք փնտրում են այն, մոռանում են, որ երջանիկ լինելու լավագույն եղանակն ուրիշների համար երջանկություն փնտրելն է»։

«Մենք պետք է քաջությունը փոխարինենք զգուշությամբ»։

01.07.2019

Կենսակերպ