Մարի Կյուրիի տպավորիչ մտքերը

Մարի Կյուրին ֆիզիկայի և քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակ ստացած առաջին կինն է, նաև առաջին կինը, որը ասպիրանտի կոչում է ստացել ֆրանսիական համալսարանում։ Եկեք ծանոթանանք նրա խորաթափանց մտքերին։ 

«Կյանքում ոչնչից պետք չէ վախենալ, պետք է միայն հասկանալ։ Ժամանակն է հասկանալ ավելին և վախենալ ավելի քիչ»։

«Ավելի քիչ հետաքրքրվիր մարդկանցով և ավելի շատ՝ գաղափարներով»։

«Մի վախեցիր կատարելությունից, դու երբեք չես հասնի դրան»։

«Մենք պետք է հաստատակամություն ունենանք և վստահ լինենք մեզ վրա։ Մենք պետք է հավատանք, որ շնորհալի ենք և պետք է հասնենք մեր նպատակին»։

«Դու չես կարող լավ աշխարհ կառուցել առանց անհատների վրա աշխատելու։ Այդ պատճառով, մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր վրա»։

«Ես նրանցից մեկն եմ, ինչպես Նոբելը, որ կարծում է, որ նոր հայտնագործություններն ավելի շատ լավ արդյունք կտան, քան չարիք կբերեն»։

«Ես հասկացել եմ, որ առաջընթացի ուղին ոչ արագ է, ոչ էլ հեշտ»։

«Որքան շատ ես մեծանում, այնքան շատ ես հասկանում, որ ներկա պահը պետք է վայելել»։

«Երբեք չես նկատում, թե որքան բան է արվել, նկատում ես, թե որքան բան է մնում անելու»։

«Կան դաժան գիտնականներ, որոնք ճշմարտությունը հաստատելու փոխարեն սխալներ են փնտրում»։

«Ինձ միշտ հատկապես կանայք հարցրել են, թե ինչպես եմ ես կարողանում համատեղել ընտանիքն ու գիտական կարիերան։ Դե, դա այնքան էլ հեշտ չի եղել»։

«Առաջին սկզբունք՝ երբեք թույլ չտալ մարդկանց կամ իրադարձությունների պատճառով կոտրվել»։

 

10.07.2019

Կենսակերպ