Մայքլ Ջեքսոնի բացառիկ ոգեշնչող խոսքերը

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնին ճանաչում են գրեթե բոլորը։ Նրա երաժշտական կարիերան բացառիկ է եղել, իսկ նրա մտքերը՝ ոգեշնչող ու տպավորիչ։ Եկեք մենք էլ ծանոթանանք դրանց։

«Եկեք երազենք վաղվա մասին, որտեղ մենք կարող եք իսկապես սիրել հոգով և ճանաչենք սերը որպես բոլոր ստեղծագործությունների սրտում եղած միակ ճշմարտություն»։

«Նույն կերպ լավ անելն, ինչպես նախորդ անգամ էիր անում, այնքան էլ լավ չէ»։

«Մեկին քո սրտից մի կտոր տալն ավելին արժե, քան աշխարհի բոլոր հարստությունները»։

«Եթե աշխարհ գաս՝ իմանալով, որ սիրված ես և թողնես, որ աշխարհն էլ դա իմանա, ապա ինչ-էլ լինի կարող է հաղթահարվել»։

«Խնդրում եմ գնալ քո երազանքների ետևից, ինչ-էլ որ լինեն դրանք, դու կարող ես դառնալ այն, ինչ ցանկանում ես»։

«Չեք կարող ցավեցնել ինձ. ես խաղաղություն եմ գտել ինքս իմ մեջ»։

«Ես շարունակելու եմ որոնել իմ աստղը մինչև չգտնեմ այն։ Այն թաքնված է պարզամտության գզրոցում՝ թաքնված զարմանքի քողի տակ»։

«Ապրել նշանակում է լինել երաժշտական՝ երակներում պարող արյունով։ Գոյություն ունեցող ամեն ինչ ունի ռիթմ, դու զգու՞մ ես քո երաժշտությունը»։

«Երբ կյանքին նայում ես որպես աստվածային բան, բոլորի վրա թևեր են աճում»։

«Ատելությամբ լցված աշխարհում մենք պետք է համարձակվենք հուսալ։ Զայրույթով լցված աշխարհում մենք պետք է համարձակվենք հանգստացնել։ Հուսահուտությամբ լցված աշխարհում մենք պետք համարձակվենք երազել։ Եվ կասկածանքով լցված աշխարհում մենք պետք է համարձակվենք հավատալ»։

«Բայց ես երբեք չեմ դադարի օգնել ու սիրել մարդկանց այնպես, ինչպես Հիսուսն է ասել»։

«Մենք բոլորս մեր մանկության արդյունքն ենք»։

«Դու չես կարող քեզ լավագույնս դրսևորել, եթե կասկածում ես քո ուժերին։ Եթե դու չես հավատում քեզ, ապա ո՞վ պետք է հավատա»։

«Գիտելիքը միայն գրադարաններից ու թանաքից բաղկացած չէ, այն բաղկացած է նաև գիտելիքից, որը գրված է մարդու սրտին, կախարդված է մարդու հոգում և փորագրված է մարդու հոգեբանության մեջ»։

«Եթե ուզում ես աշխարհն ավելի լավը դարձնել, ապա նայիր քեզ և փոփոխություններ արա»։

17.06.2019

Կենսակերպ