Մայր Թերեզայի ամենաարժեքավոր ու բարի մտքերը

Մայր Թերեզան ոգեշնչման աղբյուր է եղել միլիոնավոր մարդկանց համար։ Նա բարեգործության ու բարի կամքի համաշխարհային խորհրդանիշ է։ Նա նաև արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, որը նվիրել է աղքատներին։ Եկեք մենք էլ ոգեշնչվենք նրա բարի մտքերից։

«Խաղաղությունը սկսվում է ժպիտից»։

«Սեր սփռիր ամեն տեղ, թող ոչ ոք առանց երջանիկ զգալու քեզնից չհեռանա»։

«Մենք կարծում ենք, որ այն, ինչ անում ենք ընդամենը օվկիանոսի մի կաթիլ է, սակայն առանց այդ կաթիլի օվկիանոսն ավելի քիչ կլիներ»։

«Ուժգին սերը չի հաշվում, այն միայն տալիս է»։

«Մեզնից ոչ բոլորն են կարող մեծ բաներ անել, բայց մենք կարող ենք փոքր բաներ անել մեծ սիրով»։

«Բարի խոսքերը կարող են կարճ լինել, բայց նրանց արձագանքն իսկապես անվերջ է»։

«Ավելի դժվար է վերացնել սիրո քաղցը, քան ուտելիքի»։

«Եթե չես կարող հարյուր հոգու կերակրել, ապա կերակրիր մեկին»։

«Երեկն անցյալ է, վաղը դեռ չի եկել։ Մենք միայն այսօրն ունենք, եկեք սկսենք այսօր»։

«Ես մի պարադոքս եմ հայտնաբերել. երբ դու սիրում ես ցավեցնելու աստիճան, այլևս ցավ չի լինում, այլ միայն սեր»։

«Մենք չգիտենք, թե որքան լավ բաներ կարող է անել մի հասարակ ժպիտը»։

«Սերը չի կարող իրենով մնալ, այդպես այն անիմաստ է։ Այն պետք է դրվի շարժման մեջ, և այդ շարժումը ծառայությունն է»։

«Ամենասարսափելի աղքատությունը միայնությունն է և չսիրված զգալը»։

«Երբ դատում ես մարդկանց, դու չես ունենում նրանց սիրելու ժամանակ»։

«Ի՞նչ կարող ես անել աշխարհի խաղաղության համար։ Գնա տուն և սիրիր ընտանիքդ»։

«Աստված մեզնից չի պահանջում հաջողել, նա միայն ցանկանում է, որ մենք փորձենք»։

«Եթե կորցրել ենք խաղաղությունը, ապա դա միայն այն պատճառով, որ մոռացել ենք, որ պատկանում ենք միմյանց»։

«Կարևոր չէ, թե որքան ենք տալիս, կարևոր է, թե որքան սեր ենք մենք ներդնում տվածի մեջ»։

«Երբեք ավելի արագ մի թռչիր, քան քո պահապան հրեշտակը կարող է»։

«Եթե դու համեստ ես, ապա քեզ ոչինչ չի դիպչի, քանի որ դու գիտես, թե ով ես դու»։

«Մի սպասիր առաջնորդների, արա ինքդ, անհատների հետ»։

«Մեզ զենքեր ու ռումբեր չեն պետք խաղաղության համար, այլ սեր ու կարեկցանք»։

 

19.06.2019

Կենսակերպ