Հիսուս Քրիստոսի խոսքերը, որոնք կփոխեն ձեր ապրելակերպը

Ձեզ ենք ներկայացնում մի քանի մեջբերումներ, որոնց հեղինակն է Հիսուս Քրիստոսը։

 

«Ճշմարիտ եմ ասում՝ հարուստի համար դժվար է մուտք գործել երկնային արքայություն։ Նորից եմ ասում՝ ուղտի համար ավելի հեշտ է ասեղի անցքով անցնելը, քան հարուստի համար երկնային արքայություն մուտք գործելը»։

«Ոչ թե առողջին, այլ հիվանդին է բժշկություն պետք։ Ես եկել եմ ապաշխարհության կանչելու ոչ թե արդարամիտներին, այլ մեղավորներին»։

«Մի մտածիր վաղվա մասին, քանի որ վաղը կմտածի իր մասին։ Թույլ տուր, որ օրվա հոգսը բավարար լինի օրվա համար»։

«Եվ այսօրվանից ես քեզ հետ եմ մինչև վերջ»։

«Օրհնված են գթասիրտները, քանի որ նրանց է ցույց տրվելու գթասրտություն»։

«Թույլ մի տուր, որ սիրտդ լցվի անհանգստությամբ, վստահիր Աստծուն և վստահիր ինձ»։

«Ես ճանապարհն եմ, ճշմարտությունն եմ ու կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ առանց իմ մոտով անցնելու»։

«Ո՞րն է մարդու օգուտը, եթե նա տիրի ողջ աշխարհը և տառապի ոգու սովից»։

«Ես ձեզ մի բան եմ ասում՝ սիրեք իրար, ինչպես ես եմ ձեզ սիրել, այնպես էլ դուք սիրեք իրար»։

«Ես ձեզ ասում եմ՝ սիրեք ձեր թշնամիներին և աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ հետապնդում են, որպեսզի լինեք ձեր Հոր որդին, որը դրախտում է, քանի որ նա իր շողերն ուղղում է չարի ու բարու վրա և անձրև է հեղեղում անարդարի ու արդարի վրա»։

29.07.2019

Կենսակերպ