Հետաքրքիր փաստեր Վինսենթ վան Գոգի մասին, որոնք քչերը գիտեն

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր պատմության ամենահայտնի նկարիչներից մեկի՝ Վինսենթ վան Գոգի մասին։

 

Vincent van Gogh, Self Portrait With Palette, 1889

 

Գոյություն է ունեցել չորս Վինսենթ վան Գոգ 

 

Վան Գոգն իր ընտանիքում միակը չէր, նրա անունը դրվել է մեռելածին եղբոր անունով, իսկ այդ անունը պապիկի անունն է։ Նրա մյուս եղբայր Թեո վան Գոգն իր երեխային նույնպես Վինսենթ է անվանել։

 

Նա նկարել սկսել է 27 տարեկանից

 

Վան Գոգը նկարել սկսել է 27 տարեկանից և ինքնուս է։ Սկզբում նա պատկերել է աղքատությունն ու ֆինանսական դժվարությունները։ Սկզբում նա օգտագործել է մռայլ գույներ, իսկ հետագայում անցել է ավելի պայծառ գույների։

Vincent van Gogh, The Poor and Money, 1882
Paul Gauguin, Van Gogh Painting Sunflowers, 1888

 

Նրա կյանքը նկարագրվել է իր նամակներով

 

Վան Գոգը մոտ 800 նամակ է գրել իր եղբորը, ընկերներին և այլոց, որոնց միջոցով էլ պարզ է դարձել, թե ինչպիսի կյանք է ունեցել նա։

 

Նա տարբեր մասնագիտություններ է փորձել

 

Նախքան նկարիչ դառնալը Վան Գոգը փորձել է իր ուժերը նաև որպես դպրոցի ուսուցիչ և քարոզիչ։

 

Նա շատ հագեցած կարիերա է ունեցել

 

Որպես նկարիչ՝ նա շատ կարճ, բայց հագեցած կարիերա է ունեցել՝ 10 տարում հեղինակելով 2,100 կտավ։ 

Vincent van Gogh Paintings

 

Նրա «Դոկտոր Գաչեի դիմանկարը» 1990թ.-ին վաճառվել է 82.5 միլիոն դոլարով 

 

Vincent van Gogh, Portrait of Dr. Gachet, 1890

 

Նա չի ունեցել մեծ կոմերցիոն հաջողություններ

 

Իր կենդանության օրոք վաճառված միակը կտավը եղել է «Կարմիր խաղողի այգիները Առլի մոտ» կտավը։ Եթե նա երկար ապրեր, կվայելեր իր փառքն ու աշխատանքի պտուղները։

Vincent van Gogh, Red Vineyard, 1888

 

Նա հիվանդ է եղել

 

Վան Գոգը տառապել է հոգեկան հիվանդությամբ և եղել է հոգեբուժարանում։ Նա անտեսել է իր հիվանդությունը՝ վատ սնվելով ու շատ խմելով։

 

Նա կտրել է սեփական ականջը

 

Վան Գոգի ականջը կտրելու դեպքի վերաբերյալ տարբեր տեսություններ կան։ Մի տեսության համաձայն՝ նա կտրել է ականջն ու ուղարկել հասարակաց տան մի կնոջ, որի հետ նա և իր ընկեր Գոգինը մոտ են եղել։ Մյուս տեսության համաձայն՝ հենց Գոգինն է կտրել նրա ականջը։

Facts About Vincent van Gogh | Vincent van Gogh, Self Portrait With Bandaged Ear, 1889

 

Նա ինքնասպանություն է գործել 1890թ.-ին։

 

1890թ. հուլիսի 27-ին Վան Գոգը կրակել է իր վրա և երկու օր անց մահացել է։ Նա կրակել է իրեն ցորենի արտում, որտեղ նկարում էր։ Կրակելուց հետո նա հասցրել է գնալ իր բնակության վայր Օբեղժ Ռեվո, որտեղ նրան երկու բժիշկ է խնամել։ Սակայն նա մահացել է ինֆեկցիայի հետևանքով։ Ըստ եղբոր՝ Թեոյի, նրա վերջին բառերն են եղել "La tristesse durera toujours"-ը՝ «թախիծը կտիրի հավերժ»։

 

 

09.07.2019

Փաստեր, Կենսակերպ