Հետաքրքիր փաստեր Չինաստանի մասին, որոնք քչերը գիտեն

Չինաստանը երկիր է Արևելյան Ասիայում, որն ունի 9,596,960 քկմ տարածք։ Մայրաքաղաքը Պեկինն է, իսկ պաշտոնական լեզուն՝ չինարենը։ Դե ինչ, եկեք ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ Չինաստանի մասին, որոնք քչերը գիտեն։

  • Չինաստանում է ստեղծվել զուգարանի թուղթը, որը սկզբում նախատեսված է եղել միայն կայսրերի համար։
  • Չնայած Չինաստանը շատ մեծ է՝ այնտեղ կա մեկ ժամային գոտի։
  • Պատմաբանները կարծում են, որ ֆուտբոլն առաջացել է Չինաստանում Ք. Ա. 1000 թ.-ին։
  • Չինացիներն են հնարել վառոդը, թուղթը, կողմնացույցը և նկարելու արվեստը։
  • Չինաստան բառն առաջացել է Ցին դինաստիայից, որը կառավարել է Ք. Ա. 221թ.-ից մինչև մ.թ. 1912թ.-ը։
  • Չինացիների մեծ մասի հոբբին դրոշմանիշ հավաքելն է, որն այնտեղ խորհրդանշում է որոշակի կարգավիճակ։։
  • Չինացիները սգում են սպիտակ շորով։
  • Չինացիները հնարել են պաղպաղակը՝ պարզապես խառնելով կաթ, բրինձ և ձյուն։
  • Չինացիները հնարել են տարբեր մաթեմատիկական հասկացույթներ։ Նրանք տասնորդական կոտորակային համակարգը սկսել են օգտագործել մ.թ. 14-րդ դարում՝ եվրոպացիներից 2,300 տարի առաջ։
  • Թեյը հայտնագործվել է պատահաբար։ Թեյի տերևն ընկել է կայսրի բաժակի մեջ, և ամեն ինչ սկսվել է այդտեղից։
  • Չինացիների սիրելի գույնը կարմիրն է։ Այն խորհրդանշում է երջանկություն և օգնագործվում է չինական տոներում։
  • Չինաստանում ճկույթի եղունգը երկարացնելը խորհրդանշել է որոշակի դիրք։ Նրանք այն զարդարում էին ոսկով։
  • Հին ժամանակներում մետաքսի պատրաստման գաղտնիքը բացահայտելը Չինաստանում մահացու էր։
  • Չինացիներն են բացահայտել, որ արյունը շրջանառվում է մարմնում։ Դա պարզ է դարձել Ք. Ա. 2-րդ դարում։
  • Չինաստանի Մեծ ջրանցքն աշխարհի ամենաերկար ջրանցքն է։
  • 2008թ. Սեպտեմբերի 27-ին Ճի Ճիկանգ անունով չինացին եղել է տիեզերքում։
  • Չինաստանում Նոր տարին շատ կարևոր է, քանի որ ըստ նրանց՝ նրանք այդ օրը մեկ տարով մեծանում են։ Տոնը նշվում է 15 օր։
  • Չինաստանում չղջիկը հաջողություն է խորհրդանշում։
  • Չինացիներն առաջինն են, որ ձի են հեծնել։
  • Չինական լուսնային օրացույցն ամենահին օրացույցն է, որը գալիս է Ք. Ա. 2600թ.-ից և կավարտվի 60 տարի անց։
  • Հին Չինաստանում թուղթն այնքան ամուր էր, որ զինվորներն ունեին թղթից զրահ։
  • Մանդարին կոչվող չինարեն բարբառն աշխարհի ամենաշատ խոսվող լեզուն է։

 

Դե իհարկե, սա ամենը չէր Չինաստանի մասին, սակայն մենք փորձեցին առանձնացնել հնարավորինս հետաքրքիր փաստերը։

 

14.06.2019

Փաստեր, Կենսակերպ