Հետաքրքիր փաստեր մարդու սրտի մասին, որոնք քչերը գիտեն

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր մարդու սրտի մասին, որոնք քչերին են հայտնի։ Դե ինչ, սկսենք

  1. Սրտի միջին չափը չափահաս մարդու բռունցքի չափ է։
  2. Ամեն օր մեր սիրտը զարկում է 115,000 անգամ։
  3. Սիրտն օրական 2,000 գալոն արյուն է մղում։
  4. Սիրտը կարող է զարկել անգամ մարմնից անջատ լինելու դեպքում։
  5. Սրտի առաջին բաց վիրահատությունը տեղի է ունեցել 1893 թ.-ին Դանիել Հեյլի Վիլիամսի կողմից, ով սևամոր էր։
  6. Սրտի վիրահատություն տարած ամենաերիտասարդ մարդը մեկ րոպեական է եղել, վիրահատությունը հաջող է անցել։
  7. Սուրբ ծննդյան օրը սրտի կաթված ստանալու ամենատարածված օրն է։
  8. Մարդու սիրտը կշռում է մեկ ֆունտից քիչ։ (1 ֆունտը հավասար է 453.59237 գրամի)
  9. Կնոջ սիրտը փոքր ինչ արագ է զարկում, քան տղամարդունը։
  10. Սրտի զարկի ձայնն առաջանում է սրտի փականների բացվել-փակվելուց։
  11. Սրտի բջիջները դադարում են բաժանվել, հետևաբար, սրտի քաղցկեղը ծայրահեղ հազվագյուտ դեպք է։
  12. Ծիծաղելն օգտակար է սրտին, այն նվազեցնում է սթրեսը և ուժեղացնում իմունային համակարգը։

10.06.2019

Կենսակերպ