Հետաքրքիր փաստեր մարդու մազերի մասին, որոնք քչերը գիտեն

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր մարդու մազերի մասին, որոնք քչերը գիտեն։

  1. Մարդու մազը կարող է տիրոջ արյան շրջանառության մասին պատմել գրեթե ամեն ինչ՝ դեղեր, վիտամիններ, միներալներ և այլն։
  2. Մարդու գլխի վրա կա մոտ 100,000 - 150,000 հատ մազ։
  3. Մեզ հատիկ մազը կարող է իր վրա պահել 100 գրամ քաշ, իսկ բոլոր մազերը միասին՝ մոտ 2 տոննա քաշ, որը հավասար է երկու փղի քաշին։
  4. Մազի միջոցով հնարավոր չէ պարզել տիրոջ սեռը։
  5. Ասիացիների մազերն ամենաէլաստիկն են և ավելի արագ են աճում, քան այլ ռասսաներինը։
  6. Տաք եղանակին մազերն ավելի արագ են երկարում։
  7. Ի հակադրություն տարածված լեգենդի՝ մազերը կտրելը չի խթանում նրանց աճը։
  8. Աշխարհում մազերի ամենատարածված գույնը սևն է, իսկ ամենահազվադեպը՝ կարմիրը։
  9. Ըստ մազերի գույնի մարդու բնավորությունն ուսումնասիրող թեստերը ցույց են տվել, որ շիկահերները զվարճալի և ֆլիրտ անողներ են, կարմրահերները՝ ուժեղ, իսկ շագանակագույն մազեր ունեցողները լուրջ ու խելացի մարդիկ են։
  10. Մազը պոկելուց անմիջապես հետո սկսում է աճել նորը։
  11. Ամեն օր մարդը կորցնում է մոտ 50 - 100 մազ։
  12. Ճապոնացիների 90 և Հյուսիսային Ամերիկացիների 80% տոկոսն է մազերը լվանում օրը երկու անգամ։ Եվրոպացիները մազերը լվանում են շաբաթը երեք անգամ և նրանց միայն ¼-ն է մազերը լվանում ամեն օր։
  13. Մազերն աճում են ամիսը 1սմ, իսկ ասիացիների մազերը 1.3 սմ արագությամբ, սակայն նրանց մազերն ամենանոսրն են։ Ամենադանդաղն աճում են աֆրիկացիների մազերը՝ ամիսը 0.9 սմ, սակայն նրանց մազերն ամենախիտն են։
  14. Մազերի աճի և կառուցվածքի հետ կապված տարբերություն չկա տղամարդու ու կնոջ մազերի միջև։
  15. Աշխարհի բնակչության միայն 4%-ն է բնածին կարմրահեր։
  16. Մազը կարող է 30%-ով ձգվել՝ առանց վնասվելու։ Այնուամենայնիվ, գանգուր մազն ավելի պակաս էլաստիկ է։
  17. Մազն ավելի ամուր է, քան պղնձե լարը՝ չնայած որ նրանք ունեն նույն տրամագիծը։
  18. Մազի կյանքի տևողությունը 5 տարի է, նրանց 90%-ը մշտապես աճում է։
  19. Մազի մեջ հայտնաբերվել է 14 տարբեր տեսակի տարր, որոնցից մեկը ոսկին է։
  20. Մազն ունակ է ջրից կլանել յուղը։
  21. Միֆի համաձայն մազերն աճում են անգամ մահացած ժամանակ, սակայն դա ընդամենը միֆ է։
  22. Մարմնի յուրաքանչյուր մազ ունի իր նյարդը, արյան մատակարարումն ու մկանը։
  23. Կանայք շաբաթական 2 ժամ են ծախսում մազերը հարդարելու վրա, իսկ տղամարդիկ իրենց կյանքի 5 տարին անցկացնում են սափրվելու վրա։  

02.07.2019

Կենսակերպ, Փաստեր