Հետաքրքիր փաստեր Իսահակ Նյուտոնի մասին, որոնք քչերը գիտեն

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Իսահակ Նյուտոնի մասին։

 

Նա չէր սիրում խորթ հորը

 

Նյուտոնն ուներ մեղքերի ցուցակ, որտեղ գրի էր առնում, թե ինչ մեղքեր է գործել մինչ տվյալ պահը։ Դրանցից մեկը եղել է հորն ու մորը տան մեջ այրելու սպառնալիքը։ 

 

Նորածին ժամանակ նա մահվան եզրին է եղել 

 

Նա վաղահաս ծնունդ է եղել և 11-15 շաբաթ շուտ է ծնվել։ Շատ փոքր է եղել և հնարավոր էր, որ չապրեր։

 

Խնձորի պատմությունն իրական չէ

 

Ըստ այն պատմության, որ Նյուտոնը խնձորի ծառի տակ նստած է եղել, երբ խնձորն ընկել է գլխին, սուտ է։ Նա պարզապես նայել է պատուհանից, երբ խնձորն ընկել է։ Անգամ որոշ գիտնականներ պդնում են, որ դա էլ է հորինված։

 

 

Նա կակազել է

 

Ինչպես շատ հանճարներ, Նյուտոնը ևս կակազել է։ Նրա նման են եղել նաև Ուինսթոն Չերչիլը, Չարլզ Դարվինը և այլք։

 

 

Նա հայտնել է աշխարհի վերջի ժամկետը

 

Նա հայտնել է, որ աշխարհի վերջը չի լինի ավելի շուտ, քան 2060թ.-ը։ Դրանով նա ցանկացել է վերջ դնել աշխարհի վերջի մասին բազմաթիվ կարծիքների, սակայն այդ թվականն արդեն իսկ բավական մոտ է։ 

 

Նա լավ քաղաքական գործիչ չէր

 

Որպես Ազգային Ժողովի անդամ՝ նա խոսել է մեկ անգամ՝ խնդրելով փակել պատուհանը։

 

Նրա շունը այրել է Նյուտոնի լաբորատորիան

 

Ըստ վարկածի՝ Նյուտոնի շունն այրել է հանճարի լաբորատորիան՝ վերացնելով նրա քսան տարվա հետազոտությունները։ Սակայն շատերն էլ ասում են, որ հրդեհը բռնկվել է բաց պատուհանից եկող քամուց, որը շրջել է վառվող մոմը։

 

Նա տառապել է նյարդային հիվանդությամբ

 

1979թ.-ին Նյուտոնի մազերի ուսումնասիրությունը ցույց է տվել մեծ քանակությամբ սնդիկի առկայություն, որը հավանաբար հավաքվել է նրա ուսումնասիրությունների արդյունքում։ Սակայն չափազանց շատ սնդիկը կարող է նյարդային դարձնել մարդուն։ Իսկ շատերը պնդում են, որ նրա մազերը երբեք չեն թափվել և նրա լնդերը երբեք չեն արյունահոսել. երկուսն էլ սնդիկից թունավորման արդյունք են։

 

15.07.2019

Կենսակերպ, Փաստեր