Հետաքրքիր փաստեր ադամանդի մասին, որոնք քչերը գիտեն

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր ադամանդի մասին, որոնք քչերը գիտեն։

Diamond

 

Ադամանդներն այնքան էլ բացառիկ չեն

Ադամանդներն այնքան էլ հազվագյուտ ու թանկարժեք չեն, դրանց թանկության պատճառը նշանադրության մատանիներ վաճառելու մարքեթինգային գովազդներն են։

 

 

Գիտեի՞ք «Լյուսիի» մասին

Ամենամեծ ադամանդը հայտնաբերվել է տիեզերքում սավառնելիս և անվանվել է «Լյուսի»՝ ի պատիվ Բիթլզի «Լյուսին երկնքում ադամանդների հետ» երգի։

 

 

Ադամանդները տարբեր գույների են լինում

Diamonds are coloured

 

Բացի բոլորիս հայտնի գույնից, ադամանդները կարող են լինել կապույտ, վարդագույն, կարմիր և այլն։ Գույնը պայմանավորված է քարում առկա խառնուրդներով։ Որքան անգույն է ադամանդն, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է այն համարվում։ 

 

 

Ադամանդները վատ ներդրում են

Investment in diamond

Ադամանդների գինն արհեստականորեն կառավարվում է խոշոր ընկերությունների կողմից և հիմնականում կայուն է մնում։ 

 

 

Հնդկաստանն առաջին ադամանդ արտադրողն է

indian diamonds

Հնդկաստանում ադամանդը հայտնագործվել է շուրջ 2400 տարի առաջ, և Հնդկաստանն առաջինն է զբաղվել դրա կոմերցիոն արտադրությամբ։

 

 

Առաջին նշանադրության մատանին

Love and diamond

Առաջին անգամ ադամանդյա նշանադրության մատանիով առաջարկություն է արել Ավստրիացի Արքդուկ Մաքսիմիլիանը 1477թ.-ին։ 

 

 

Ամրությունը 

Ալմաստը՝ չմշակված ադամանդը, ամենաամուր հանքանյութն է։

 

 

Մարդը կարող է վերածվել ադամանդի

cremation-ash-diamonds

 

Շվեցարական ընկերությունը հանդես է եկել հետաքրքիր մոտեցմամբ՝ ադամանդի վերածելով մեր սիրելիների մոխիրը։ Մոխրից պատրաստված ադամադը կարելի է կրել և մշտապես փայփայել մարդկանց, որոնք այլևս մեզ հետ չեն։

 

 

ԱՄՆ-ի ադամանդի հանքը

Diamond park

 

ԱՄՆ-ում կա մեկ գործող ադամանդի հանք, որտեղից զբոսաշրջիկները կարող են հանել ադամանդներ և իրենց պահել այն, ինչ գտել են։

07.08.2019

Կենսակերպ, Փաստեր