Խորհրդածում է Վինսենթ վան Գոգը

Գերմանացի պոստ-իմպրեսիոնիստ նկարիչ Վինսենթ վան Գոգը 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից է։ Նա կարճ կյանք է ունեցել և տառապել է հոգեկան հիվանդությամբ։ Այնուամենայնիվ, նրա մտքերն ու աշխատանքները ողջ աշխարհին տպավորել են իրենց յուրօրինակությամբ ու բացառիկությամբ։

Ահա նրա մտքերից մի քանիսը, որոնք կօգնեն տեսնել գեղեցիկն ամեն ինչում ու ամեն տեղ։

  • «Չնայած ես հաճախ առեղծվածի խորքում եմ, իմ ներսում հանգստություն է, իսկական հարմոնիա և երաժշտություն»։
  • «Որևէ բանին երկար նայելն է, որ քեզ հասունացնում և ավելի խոր իմաստ է հաղորդում»։
  • «Հրաշալի է սիրել տարբեր բաներ, այնտեղ է գտնվում իսկական ուժը, իսկ նա, ով շատ է սիրում, շատ բան է անում, շատ բանի է հասնում, իսկ ինչը սիրով է արվում, լավ է արվում»։
  • «Ձկնորսը գիտի, որ ծովը վտանգավոր է և փոթորիկը սարսափելի է, սակայն նա երբեք դա բավարար պատճառ չի համարում ափին մնալու համար»։
  • «Եթե քո ներսում ձայն ես լսում, որն ասում է, որ չես կարող նկարել, ապա անպայման նկարիր, և այդ ձայնը կլռի»։
  • «Եթե ես ինչ-որ բանի արժանի եմ հետո, ապա ես ինչ-որ բանի արժանի եմ հիմա։ Ցորենի համար ինքը ցորեն է, անգամ եթե մարդիկ սկզբում այն խոտ են համարում»։
  • «Ինչպիսի՞ն կլիներ կյանքը, եթե մենք քաջություն չունենայինք ինչ-որ բան փորձել»։
  • «Եվ ես ունեմ բնություն, արվեստ ու պոեզիա, եթե անգամ դա էլ բավարար չէ, ապա ի՞նչն է բավարար»։
  • «Մեծ բաներն արվում են փոքր բաներ իրար միացնելով»։
  • «Ես ավելի ու ավելի շատ եմ փորձում ինքս ինձնով լինել՝ ավելի քիչ անհանգստանալով, անկախ նրանից՝ մարդիկ հավանում են դա, թե ոչ»։
  • «Ավելի լավ է մեռնեմ տարերքից, քան ձանձրույթից»։
  • «Ես ինքս ոչինչ հստակ չգիտեմ, բայց աստղազարդ երկինքն ինձ ստիպում է երազել»։
  • «Չափազանցրու կարևորը, թող ակնհայտն անորոշ մնա»։
  • «Ես իմ սիրտն ու հոգին իմ աշխատանքի մեջ եմ դրել և կորցրել եմ խելքս այդ գործընթացքում»։
  • «Չկա ավելի արտիստիկ բան, քան մարդուն սիրելը»։
  • «Սկիզբն ավելի դժվար է մնացած ամեն ինչից, բայց սիրտդ լայն պահիր, ամեն ինչ կստացվի»։
  • «Ես հաճախ մտածում եմ, որ գիշերն ավելի կենդանի ու գունեղ է, քան ցերեկը»։

 

13.06.2019

Կենսակերպ