Լեոնել Մեսսիի ամենաոգեշնչող մտքերը

Լիոնել Մեսսին արգենտինացի պորֆեսիոնալ ֆուտբոլիստ է, հաճախ համարվում է աշխարհի լավագույն, իսկ շատերի կողմից՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ Եկեք ծանոթանանք նրա մտքերին։

«Դու պետք է պայքարես քո երազանքի համար, պետք է զոհաբերես և շատ աշխատես դրա համար»։

«Իմ ձգտումը միշտ ավելի ու ավելի լավը դառնալն է»։

«17 տարի և 114 օր պահանջվեց հաջողության հասնելու համար»։

«Դու կարող ես հաղթահարել ամեն ինչ, միայն եթե բավականաչափ սիրում ես ինչ-որ բան»։

«Իմ կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան խաղը հաղթելը կամ պարտվելը»։

«Իմ էության մեջ ինչ-որ բան թույլ է տալիս հարվածել ու փորձել հաղթել»։

«Այն օրը, որ օրը կարծում ես, որ էլ կատարելագործվելու տեղ չկա, տխուր օր է յուրաքանչյուր խաղացողի համար»։

«Ես խանութում թեյ եմ մատուցել՝ իմ ֆուտբոլի պարապմունքները ֆինանսավորելու համար»։

«Ես զոհողությունների եմ գնացել՝ հեռանալով Արգենտինայից, թողնելով ընտանիքս՝ նոր կյանք սկսելու համար։ Ես փոխել եմ իմ ընկերներին, իմ մարդկանց, ամեն ինչ, բայց ամեն ինչ արել եմ ֆուտբոլի համար, իմ երազանքին հասնելու համար»։

«Փողը չի մոտիվացնում ինձ, ես պարզապես երջանիկ եմ խաղալ իմ սիրելի խաղը»։

«Ես սկսում եմ շուտ և վերջացնում եմ ուշ և այդպես ամեն օր»։

«Երբեմն պետք է ընդունես, որ չես կարող միշտ հաղթող լինել»։

«Լավագույն որոշումները կայացվում են մտքով, այլ ոչ թե բնազդաբար»։

«Ահա թե ինչու ես փարթիներով չեմ տարվել, ես հաջողակ եմ, քանի որ հաջողության համար զոհողությունների եմ գնացել»։

«Ես զվարճանում եմ, ինչպես երեխան փողոցում, այն օրը, երբ չվայելեմ ֆուտբոլը, ես կթողնեմ այն»։

«Մի փոքր հայտնի լինելն ինձ հնարավորություն է տալիս օգնել օգնության կարիք ունեցող մարդկանց՝ հատկապես երեխաներին»։

«Ես անում եմ դա, քանի որ սիրում եմ, ահա և վերջ»։

18.07.2019

Կենսակերպ