Լաո Ցզիի տպավորիչ մտքերը, որոնք կփոխեն ձեր կյանքը

Ձեզ ենք ներկայացնում հին չին փիլիսոփա և գրող Լաո Ցզիի տպավորիչ մտքերը, որոնք կփոխեն ձեր կյանքը։

«Եթե ուղղես միտքդ, կյանքումդ ամեն ինչ իր տեղը կնկնի»։

«Իրական կռվողը երբեք զայրացած չի լինում»։

«Արտաքին քաջությամբ մարդը համարձակվում է մեռնել, իսկ ներքին քաջությամբ մարդը համարձակվում է ապրել»։

«Հազարավոր մղոնների ճամփորդությունը սկսվում է մեկ քայլից»։

«Ուրիշներին իմանալն իմաստություն է, իսկ ինքդ քեզ իմանալը՝ լուսավորվածություն»։

«Մտածիր, թե ինչ են մտածում ուրիշները, և դու միշտ կլինես նրանց ստրուկը»։

«Եթե դեպրեսիայի մեջ ես, ապա ապրում ես անցյալում, եթե անհանգիստ ես, ապա ապրում ես ապագայում, իսկ եթե հանգիստ ես, ապա ապրում ես ներկայում»։

«Ուրիշներին ղեկավարելն ուժ է, իսկ ինքդ քեզ ղեկավարելն՝ իրական հզորություն»։

«Եթե չփոխես ուղղությունդ, ապա կհասնես այնտեղ, ուր գնում ես»։

«Իսկական ղեկավարը նա է, ում գոյության մասին մարդիկ չգիտեն, ում աշխատանքն արված է, նպատակն՝ իրագործված, իսկ նրանք ասում են, թե դա իրենք են արել»։

«Դադարիր մտածել և վերջ տուր քո խնդիրներին»։

«Սիրտդ դարձրու խաղաղ մակերևույթով լիճ, որն ունի բարություն մեծ խորության մեջ»։

«Մեծ գործողությունները կազմված են փոքր արարքներից»։

«Նա, ով բավարարված է, նա հարուստ է»։

«Երբ բաց եմ թողնում այն, ինչ կամ, ես դառնում եմ այն, ինչ կարող եմ լինել»։

«Մտքին, որը խաղաղ է, դիմադրում է ողջ տիեզերքը»։

«Սիրտը, որը տալիս է, նաև հավաքում է»։

«Վստահությունն ամենամեծ ընկերն է»։

«Երբ գոհ ես նրանով, ինչ կաս և չես համեմատվում ու մրցում, բոլորը կհարգեն քեզ»։

«Լռությունը մեծ ուժի աղբյուրն է»։

«Եղիր հանգիստ, ինչպես լեռը և հոսիր, ինչպես մեծ գետը»։

«Գործիր առանց սպասումների»։

«Տուր մարդուն մի ձուկ և կերակրիր նրան մեկ օր, սովորեցրու մարդուն ձուկ որսալ և կերակրիր նրան ամբողջ կյանքում»։

«Հետևիր մտքերիդ, դրանք դառնում են քո բառերը, հետևիր բառերիդ, դրանք դառնում են քո գործողությունները, հետևիր գործողություններիդ, դրանք դառնում են քո սովորությունները, հետևիր սովորություններիդ, դրանք դառնում են քո բնավորությունը, հետևիր բնավորությանդ, այն դառնում է քո ճակատագիրը»։

«Գիտելիքը գանձ է, իսկ պրակտիկան՝ դրա բանալին»։

«Առողջությունն ամենամեծ ունեցվածքն է»։

«Դատարկիր քեզ ամեն ինչից, թող միտքդ հանգիստ լինի»։

«Բաց թողնելով՝ ամեն ինչ կարգավորվում է»։

23.09.2019

Կենսակերպ