Իսահակ Նյուտոնի բացառիկ մտքերը

Իսահակ Նյուտոնն անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ և առհասարակ մի մարդ է, որը մեծապես նպաստել է 17-րդ դարի գիտության զարգացմանը։ Ներկայացնում ենք նրա բացառիկ մտքերը, որոնք կօգնեն վեր հանել ձեր հետաքրքրասիրությունը։

 

  • «Ես կարող եմ հաշվարկել ծանր մարմինների շարժումը, բայց ոչ մարդկային խենթության չափը»։
  • «Տակտը տեսակետ հայտնելու հմտությունն է առանց թշնամիներ ձեռք բերելու»։
  • «Այն ինչ մենք գիտենք, կաթիլ է, իսկ այն, ինչ չգիտենք, օվկիանոս է»։
  • «Ձգողականությունը բացատրում է մոլորակների շարժումը, բայց այն չի կարող բացատրել, թե ով է մոլորակները դնում շարժման մեջ»։
  • «Ճշմարտությունը կարելի է գտնել պարզության և ոչ թե իրերի բազմազանության ու խճճման մեջ»։
  • «Ոչ մի հրաշալի հայտնագործություն տեղի չի ունեցել առանց համարձակ գուշակության»։
  • «Հանճարեղությունը համբերատարություն է»։
  • «Յուրաքանչյուր գործողության դեմ կա հակառակ ռեակցիա»։
  • «Այն ինչ բարձրանում է, պետք է նաև իջնի»։
  • «Մարդը կարող է պատկերացնել կեղծ բաներ, բայց նա կարող է հասկանալ միայն այն, ինչ ճշմարիտ է»։
  • «Ապրիր կյանքդ որպես բացականչություն, այլ ոչ թե բացատրություն»։
  • «Ինձ համար ես ծովափին խաղացող երեխա եմ, մինչդեռ ճշմարտության մեծ օվկիանոսն իմ առաջ անբացահայտ է»։
  • «Մենք կառուցում ենք չափազանց շատ պատեր, բայց ոչ բավականաչափ կամուրջներ»։
  • «Ինչպես կույրը գույների մասին գաղափար չունի, այնպես էլ մենք գաղափար չունենք, թե ինչպես է ամենակարող Աստվածն ընկալում և հասկանում ամեն ինչ»։
  • «Եթե ուրիշներն էլ իմ նման խորը մտածեին, նրանք էլ կունենային նույն արդյունքը»։
  • «Ճշմարտությունը լռության ու մեդիտացիայի ժառանգն է։ Ես առարկան դնում եմ իմ առաջ և սպասում մինչև բացվում է առաջին լուսաբացը՝ կամաց-կամաց գնալով լուսավոր դառնալով»։

 

15.06.2019

Կենսակերպ